Հոկտեմբերի 6-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը պարգևներ հանձնեց մի շարք մասնավոր կազմակերպությունների ղեկավարներին և աշխատակիցներին: Նախարարի հրամանով՝ վերջիններս պարգևատրվել են հանրապետության բուսածածկ և անտառածածկ տարածքներում բռնկված հրդեհների հրդեհաշիջման աշխատանքներին ակտիվ մասնակցության համար:

Շնորհակալություն հայտնելով աջակցության համար՝ նախարար Տոնոյանն ընդգծեց աղետներին դիմակայելու հարցում պետական և մասնավոր կառույցների համագործակցության կարևորությունը՝ նշելով, որ այն պետք է շարունակական լինի՝ նպաստելով երկրում աղետների ռիսկի նվազեցմանը:

ՀՀ ԱԻ նախարարության կողմից պատվոգիր է ստացել «Սանիթեք» ՍՊԸ-ն:

Նախարար Դ.Տոնոյանը ՀՀ ԱԻՆ «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով պարգևատրել է՝

• Արգիշտի Տիգրանյան, «Սանիթեք» ՍՊԸ գործառնական ղեկավար
• Հայկ Ալոյանին, «Լիդիան Արմենիա» ՓԲԸ գործադիր տնօրեն
• Աշոտ Սաֆարյանին, «Լիդիան Արմենիա» ՓԲԸ ճամբարի վերահսկիչ
• Արթուր Հովսեփյանին, «Լիդիան Արմենիա» ՓԲԸ տեխնիկական անվտանգության բաժնի վերահսկիչ
• Վլադիրմիր Հարությունյանին, «Ապառաժ» ՍՊԸ պայթեցման աշխատանքների ղեկավար
• Արսեն Թորոսյանին, «Ուոթերլոկ» ՍՊԸ արտադրության պետ
• Սաշիկ Բրուտյանին, «Նոր Գեո» ՍՊԸ փոխտնօրեն
• Կարեն Նաջարյանին, «Նոր Գեո» ՍՊԸ պայթեցման աշխատանքների ղեկավար

ՀՀ ԱԻՆ «Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալ է շնորհվել՝

• Կարեն Պատվականյանին, «Ապառաժ» ՍՊԸ պայթեցնող
• Անդրանիկ Հակոբյանին, «Ապառաժ» ՍՊԸ բանվոր
• Զաքար Դեմիրճյանին, «Ուոթերլոկ» ՍՊԸ էլեկտրոինժեներ
• Գրիշա Հովհաննիսյանին, «Ինտեր-Ակվա» ՍՊԸ ավագ ձկնաբույծ
• Համլետ Դանիելյանին, «Ինտեր-Ակվա» ՍՊԸ վարորդ
• Ալեքսան Սամսոնյանին, ՀՀ քաղաքացի
• Արման Մխիթարյանին, ՀՀ քաղաքացի: