Արևը պիտի շողա, գետը պիտի հոսի, լեռը՝ լռի:
Մարդն էլ պետք է վերաբերվի: Ինչպե՞ս:
Շեքսպիրը պատասխանն ունի: Լիր արքա, Խ.Դաշտենցի թարգմանությունն է, 5-րդ արար, տեսարան 3-րդ: Գահընկեց արքա Լիրը` Կորդելիային:
«Գնանք բանտ,- ասում է,- կապրենք՝ կաղոթենք, կերգենք, հեքիաթ կպատմենք ու.
Ականջ կդնենք, թե ի՞նչ են խոսում Հասարակ մարդիկ պալատից եկող լուրերի մասին:
Մենք էլ կխոսենք,
Ո՞վ է վաստակում և ո՞վ կորցնում, Ո՞վ է բարձրանում և ո՞վ է ընկնում:
Կմեկնաբանենք գաղտնիքն իրերի,
Կարծես թե Աստծո լրտեսներ լինենք:
Այդպես կմաշենք
Մենք պարսպապատ մի բանտի միջին՝
լուսնի հետ ելնող, Լուսնի հետ իջնող մեծ անհատների դավերն ու վեճը»:
Կմաշենք (բնագրին համարժեք, ճշգրիտ բառն է) …
Հանճարեղ է, ի՞նչ ասես:
Իհարկե, սա համադարման չէ: Այդպես վերաբերվել կարող է միայն գահընկեց արքան, նա, ով արդեն թագավոր եղել է:
Ա. Ե.