Կրակի տարածման հատկանիշով հրդեհները բաժանվում են երկու տեսակի.

  1. տարածվող,
  2. չտարածվող:

Տարածվող հրդեհներ. Ժամանակի ընթացքում տեղի է ունենում երկրաչափական չափերի (երկարություն, բարձրություն, լայնություն, շառավիղ) աճ:

Չտարածվող հրդեհներ. երկրաչափական չափերը մնում են անփոփոխ:

Հրդեհը ազատ զարգացման ժամանակ կարող է անցնել մեկ տեսակից մյուսին: Ուստի՝ հրդեհների դասակարգումն այրման տարածման հատկանիշով սերտորեն կապված է հրդեհի զարգացման ժամանակի հետ:

Ինչպես տարածվող, այնպես էլ չտարածվող հրդեհները կարող են առաջանալ տարբեր օբյեկտներում:

Ըստ առաջացման վայրերի.

  1. քաղաքացիական օբյեկտներում,
  2. արդյունաբերական օբյեկտներում,
  3. անտառներում,
  4. գյուղատնտեսական օբյեկտներում,
  5. տրանսպորտում:

Ըստ չափերի.

  1. փոքր,
  2. միջին,
  3. խոշոր:

Հրդեհի չափը որոշվում է մի շարք չափանիշներով.

  1. հասցրած վնասի չափ,
  2. հրդեհի չափ (մակերես կամ ծավալ, շատրվանի դեբիտ),
  3. մարման համար պահանջվող ուժերի և միջոցների քանակ,
  4. ստորաբաժանումների հիմնական գործողությունների բարդության աստիճան:

Ըստ տևողության.

  1. կարճատև,
  2. միջին տևողության,
  3. ձգձգվող:

Ըստ վայրի.

  1. ստորգետնյա (գետնի մակարդակից ցածր, ցանկացած խորության վրա),
  2. վերգետնյա (բարձրության վրա և հասանելի են ձեռքի հրշեջ սանդուղքների օգնությամբ),
  3. միջին բարձրաբերձ (բարձրության վրա և հասանելի են ավտոսանդուղքների ու ավտոամբարձիչների օգնությամբ),
  4. բարձրաբերձ (ավելի քան 30 մետր բարձրության վրա):

 

Ավագ ՍԻՄՈՆՅԱՆ

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի «Փրկարարական ամբիոնի» դասախոս