Այս տարի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան արդեն 11-րդ անգամ շրջանավարտ տվեց: Եվս 221 հոգի համալրեցին ակադեմիայի բակալավրի, մագիստրոսի և միջին մասնագիտական կրթական ծրագրերով դուրս եկած 1500 շրջանավարտի շարքերը:
Ինչպես ամեն տարի, 2016-2017 ուսումնական տարում եւս ամփոփիչ ատեստավորման պետական քննություն էր անցկացվում բակալավրի կրթական ծրագրի առկա և հեռակա ուսուցման վեց մասնագիտության համարª ՙՃգնաժամային կառավարում (մենեջմենթ)՚, ՙՔաղաքացիական պաշտպանություն՚, ՙՓրկարարական գործ՚, ՙՀրդեհային պաշտպանություն՚, ՙՊաշտպանությունն արտակարգ իրավիճակներում (մանկավարժություն)՚, ՙՏրանսպորտային և հրշեջ փրկարար հատուկ տեխնիկայի շահագործում և սպասարկում՚, միջին մասնագիտական կրթական ծրագրի երկու մասնագիտության համարª ՙԿառավարում արտակարգ իրավիճակներում՚, ՙՀրդեհային պաշտպանություն՚: Քննություններին մասնակցեց 257 ուսանող: 221 ուասնող ցուցաբերեց որակավորումների ազգային շրջանակի պահանջներին համապատասխան գիտելիքներ, հմտություններ ու կարողություններ ու ավարտեց ակադեմիան, 33-ըª ստացավ անբավարար գնահատական և չավարտեց: 221-ից 24-ըª ավարտեց գերազանցությամբ, որոնցից 18-ըª բակալավր, 6-ըª միջին մասնագիտական կրթական ծրագրի շրջանավարտ: Միջին մասնագիտական կրթական ծրագիրն ավարտած շրջանավարտների 80 տոկոսը ուսումը կշարունակի ակադեմիայի բակալավրի կրթական ծրագրի տարբեր մասնագիտությունների գծով, իսկ բակալավրի կրթական ծրագիրն ավարտած շրջանավարտների մի մասը՝ մագիստրատուրայում:

Սիրելի շրջանավարտ, շնորհավորում եմ Ձեզ ակադեմիան ավարտելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր դիպլոմը սկիզբ կդառնա մի նոր հաղթական ճանապարհի, որտեղ անհրաժեշտ կլինի կիրառել ակադեմիայում ստացած ինչպես տեսական, այնպես էլ գործնական գիտելիքներն ու հմտությունները: Թող հաջողությունը միշտ Ձեզ ուղեկցի: Թող իրականանան Ձեր բոլոր երազանքներն ու խաղաղ լինի Ձեր ուղին:
ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսումնական աշխատանքի գծով պրոռեկտոր, տեխ. գիտ. թեկնածու, դոցենտ Հայկանդուխտ Ղարիբյան