Հովհաննես Ռոմիկի Բադալյան
Հովհաննես Ռոմիկի ԲադալյանՓ/Ծ Փոխգնդապետ

Հովհաննես Ռոմիկի Բադալյան ծնվել է 17.02.1973թ.

1980-1990թ.թ.  սովորել է № 139 անգլիական թեքումով դպրոցում:

Պարապել է լող և հեծանվային սպորտ մարզաձևերով:

1990-1994թ.թ. սովորել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ցիկլիկ ֆակուլտետում, մարզիչ մանկավարժ մասնագիտությամբ:

1994-1995թ.թ. զորակոչվել է ժամկետային ծառայության ՀՀԶՈՒ-ում:

1999թ-ին ընդունվել և ավարտել է ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ինստիտուտի վեց ամսյա սպայական դասընթացները, ստանալով քաղաքացիական պաշտպանության մասնագետի որակավորում և լեյտենանտի կոչում:

2000թ-ին նշանակվել է Քաղաքացիական պաշտպանության Գնդի ֆիզիկական պատրաստության պետ:

2001թ-ի աշնանը տեղափոխվել է Փրկարար» ուսումնական կենտրոն, որպես հրահանգիչ:

Հետագայում նշանակվել է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի փրկարարական ֆակուլտետի ֆիզիկական  պատրաստության ցիկլի պետ:

Ծառայության ընթացքում անցել է վերապատրաստում, մասնակցել է միջազգային սեմինարների, դասընթացների մի շարք երկրներում` Վրաստան, Շվեդիա, Ռումինիա, Ֆինլանդիա, Հունգարիա, Գերմանիա և այլն:

Մասնակցել է մի շարք ուսումնավարժանքների և որոնողափրկարարական աշխատանքների:

2003թ-ին մասնակցել է Իրանի իսլամական հանրապետության Բամ քաղաքի երկրաշարժի որոնողափրկարարական աշխատանքներին:

2014թ-ին ԱԻ նախարարի հրամանով որակավորվել է միջազգային կարգի փրկարար:

Ծառայության ընթացքում խրախուսվել է բազմաթիվ շնորհակալագրերով և պատվոգրերով ԱԻ նախարարի, ՊՆ նախարարի և կրթության նախարարի կողմից:

ԱԻ նախարարի կողմից պարգևատրվել է`

2012թ.Անվեհեր փրկարար մեդալով

2015թ.Լավագույն հրշեջ փրկարար մեդալով

2016թ.Անբասիր ծառայության երրորդ աստիճանի մեդալով

Փ/Ծ Փոխգնդապետ