Օրերս Dasaran կրթական կենտրոնում Dasaran կրթական կենտրոնի կազմը հյուրընկալեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցչին… ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի կազմին, ինչպես նաև՝ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչին:
Այցի նպատակն էր ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի և Dasaran կրթական ծրագրի փոխգործակցության արդյունքում իրականացվող նոր նախագծի մեկնարկային քայլերի և փուլային հաջորդականության քննարկումը:
Հաջորդ հանդիպումը տեղի կունենա ապրիլի 28-ին, որտեղ կքննարկվեն հարցեր, ուղղված խաղերի ուսուցման մեթոդով հանրակրթական դպրոցներում սովորող աշակերտների շրջանում անվտանգության մշակույթի ձևավորմանը, արտակարգ իրավիճակներում անձի անվտանգությանն ու ճիշտ վարքին առնչվող տեղեկատվության փոխանցմանը և ստացած գիտելիքներից այլ անհրաժեշտ հմտությունների ձևավորմանն ու ամրապնդմանը: