ՎԱԼԵՐԻ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ ԲԱԳԻՅԱՆ
ՎԱԼԵՐԻ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ ԲԱԳԻՅԱՆփ/ծ գնդապետ

ՎԱԼԵՐԻ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ ԲԱԳԻՅԱՆ

փ/ծ գնդապետ

ՀՀ ՆԳՆ Ճգնաժամային կառավարման պետական  ակադեմիայի «Քաղաքացիական պաշտպանություն»  ամբիոնի վարիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Ծնվել է 1958 թվականի հուլիսի 23-ին։

1975-1980 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետում:  1980-2001 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Միկրոբիոլոգիայի ինստիտուտում: 1990 թվականին վերապատրաստվել է Գյուլբենկյանի անվան գիտության ինստիտուտում, /Պորտուգալիա/: 2021 թվականը զբաղեցրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճառագայթային քիմիայի կենսաբանական բաժնի պետի պաշտոնը: Ծառայության ընթացքում Վ. Բագիյանը հանդիսացել է մի շարք միջազգային ծրագրերի պատասխանատու ղեկավար, որի շրջանակներում բարձրացրել է Հայաստանի ճառագայթային քիմիայի կենսաբանական անվտանգության մակարդակը:

2010 թվականից դասավանդում է Ճգնաժամային կառավարման պետական  ակադեմիայում:

Վ. Բագիյանը Հայաստանի քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային ազգային թիմի փորձագետ է:

Վ. Բագիյանը 4 արտոնագրի, 5 ձեռնարկների և 35 գիտական հոդվածների հեղինակ է:

Տարբեր գերատեսչությունների կողմից պարգևատրվել է բազմաթիվ մեդալներով և կրծքանշաններով։