• 1997 թվականին Հայաստանում Միավորված ազգերի կազ­մակերպության գրասենյակի նախաձեռնությամբ ակա­դե­միայում կազմակերպվեց հանրապետության տարբեր գե­րատեսչությունների ղեկավար անձնա­կազ­մի սեմինար, որին մասնակցեցին դիտորդներ Շվեյցարիայից և Դանի­այից: Սեմինարը հիմք հանդի­սա­ցավ Միավորված ազգերի կազմակերպության շրջա­նակներում Հայաստանի աղետ­ների ուսուցման ազգային ծրագրերի մշակման համար, որն իրակա­նաց­վեց 1999-2002 թվականներին: Լայնածավալ աշ­խա­տանք է իրականացվել 2009-2011 թթ.- ին ՄԱԿ-ի Unicef, UNDP հետ համատեղ: Այդ ծրագրերի իրա­կանա­ցմանը ներգրավվել են նաև ՀՀ կրթության նա­խարա­րու­թյունը, Oxfam-ը, հայկական կարմիր խաչի ըն­կերությունը, «Ապավեն համայնքներին» հասարա­կական կազմակեր­պու­թյու­նը և այլ գործակալու­թյուն­նե­ր: Կազմա­կերպ­ման նման գործընթացը աղետների ռիսկի նվազեց­ման կրթու­թյան թիմի ձևավորման համար ստեղծել է իրական հիմք, որը ԱՌՆ ազգային պլատֆորմի գործունե­ու­թյան կարևո­րա­գույն ուղղու­թյուն­ներից մեկն է:

 

 

ՄԱԿի ծրագրով ուսուցում Վայոց Ձորի մարզի ղեկավար կազմի հետ

Տարբեր կառույցների հետ իրականցվող միջազգային սեմինարների զգալի մասն իրականացվում են ակադեմի­այում, որոնցում ակտիվ մասնակցություն են ունենում ակադեմիայի աշխատակիցները: Ակադեմիայի դասախոս­ները բազմաթիվ զե­կու­ցումներով հանդես են եկել  Ֆրան­սիայում, Ճապոնիայում, Ռուսաստանի Դաշնությու­նում, Բելգիայում, Շվեդիայում, Հուն­գա­րիայում, Չինաստա­նում, Իտալիայում, Էստոնիայում, Եգիպ­տո­սում, Հայաստանում և այլ երկրնե­րում կազմակերպված սե­մի­նարներում ու գիտաժողովնե­րում և մասնակցել մի շարք մի­ջազգային ուսումնա­վար­ժանքնե­րի` որպես գործնական միջո­ցա­­ռում­ների ղեկա­վար­ներ, անվտանգության պատասխանա­տու­­ներ և արդ­յունք­ների հետազոտողներ:

Ակադեմիայի մասնագետներն անցել են ուսուցում Ռու­սաս­տանի Դաշնության, ԱՄՆ-ի, Ֆրան­սիայի, Շվեդիայի, Շվեյ­ցա­րիա­յի, Անգլի­այի, Գերմանիայի, Հունգարիայի, Ճապոնիայի, Չինաստա­նի, Բրազիլիայի, Սլովե­նի­այի, Էստոնիայի և այլ երկրնե­րի համապա­տասխան կառույց­ներում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ճգնաժամային կառավարման դասընթացներ ԱՄՆ-ում

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հայաստանի քաղաքապետերը Ֆրանսիայում

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՆԱՏՕ-ի  «Հանուն խաղաղության» ծրագրով ուսուցում Շվեդիայում


 Ուսուցում Չինաստանում   

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հայ մարզպետների ուսուցումը Ֆրանսիայում

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հայ փրկարարների առաջին ուսուցումը Ֆրանսիայում

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ուսուցում ՄԱԿ-ի UNDP ծրագրով  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ուսուցում  Ճապոնիայում

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ուսուցում ՄԱԿ-ի UNDP ծրագրով Երևանում

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ուսուցում Ճապոնիայում

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բրազիլացիների կողմից ուսուցում ակադեմիայում

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ուսուցում Ժնևում

 

Այսպիսով, վերոնշյալ համատեղ ուսուցման ծրագ­րե­րի ի­րա­կանացումը հնարավորություն է տվել ուսումնասի­րել բնակ­չության պաշտպանության հարցերով ուսուցման միջազգային փոր­ձը և ակադեմիայում ուսուցման ծրագրե­րը համապատաս­խանեցնել Եվրոմիության երկրների ու­սուց­ման ծրագրերի չա­փա­նիշներին: Այդ ուսումնասիրու­թյուն­ները շարունակական են, և ուսումնական ծրագրերը պետք է մշտապես կատարելա­գոր­ծ­վեն: