Համլետ Շմավոնի Մաթևոսյան՝ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր, միջազգային կարգի փրկարար, ռազմագիտության դոցենտ, ՌԴ մանկավարժական և սոցիալական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, «Կրթության զարգացման առաջատար գործիչ» տիտղոսակիր:
Ծնվել է 1950 թվականին:
1981 թ.-ից դասավանդում է բարձրագույն ուսումնական մասնագիտական հաստատություններում:
ԱԻՆ համակարգում ռեկտորի պաշտոնը զբաղեցնում է 1992 թվականից:
Հեղինակ է մեկ մենագրության, շուրջ 165 գիտական և գիտամեթոդական աշխատանքների, այդ թվում` 6 դպրոցական դասագրքի և 4 ուսուցչական ձեռնարկի համահեղինակ:Մասնակցել է ԱԻ բնագավառում երեք օրենքների մշակման աշխատանքներին: Հեղինակ է ՀՀ կառավարության շուրջ 22 որոշումների նախագծերի: