Կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությանը (ՀՀ կառավարության 2005 թվականի հունիսի 22-ի թիվ 1055-Ն որոշում) համապատասխան:
Ակադեմիայի կառավարումը հիմնված է ինքնավարության, միանձնյա, կոլեգիալ կառավարման զուգակցման, ինչպես նաև կարևորագույն հարցերի լուծմանը կոլեկտիվի մասնակցության սկզբունքների հիման վրա:
Ակադեմիայի կառավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, նրա կողմից լիազորված մարմինը` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը, կոլեգիալ կառավարման մարմինները` ակադեմիայի խորհուրդը, գիտական խորհուրդը և ռեկտորը:
Ակադեմիայի կառավարման բարձրագույն մարմինն ակադեմիայի խորհուրդն է` կոլեկտիվի ներկայացուցչական ժողովը:
Ակադեմիայի խորհուրդի անդամների թիվը չի գերազանցում կոլեկտիվի անդամների թվի 15 տոկոսը, իսկ խորհրդի անդամների 25 տոկոսը կազմում են ուսանողները: Ակադեմիայի խորհրդի կազմում ի պաշտոնե ընդգրկվում են ռեկտորը, պրոռեկտորը, ռեկտորի խորհրդականը, ուսումնական բաժնի պետը, գլխավոր հաշվապահը, ամբիոնների վարիչները, գիտահետազոտական բաժնի պետը, գրադարանի վարիչը, ինչպես նաև ակադեմիայի այլ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ: Խորհրդի նիստերը գումարվում են առնվազն տարեկան մեկ անգամ:
Ակադեմիայի գիտական խորհուրդը ակադեմիայի ուսումնական, գիտական և գիտատեխնիկական գործունեությունը համակարգող ու կարգավորող մարմին է:
Գիտական խորհրդի կազմում ընդգրկվում են ռեկտորը (նախագահ), պրոռեկտորները, ռեկտորի խորհրդականները, գիտական քարտուղարը, ուսումնական բաժնի պետը, գլխավոր հաշվապահը, ֆակուլտետների դեկանները, ամբիոնների վարիչները, գրադարանի ղեկավարը, ինչպես նաև կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, հանրապետության գիտության և կրթության բնագավառի առաջատար մասնագետները:
Ակադեմիայի ռեկտորատը ռեկտորին կից խորհրդակցական մարմին է: Խորհրդի և գիտական խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում ռեկտորատն իր լիազորությունների սահմաններում քննարկում է ակադեմիայի գործունեության բոլոր ոլորտներին վերաբերող հարցերը, խորհրդի, գիտական խորհրդի որոշումների կատարումների կատարման ընթացքը:
Ռեկտորատի որոշումները կենսագործվում են ռեկտորի հրամաններով:
Ակադեմիայի ընթացիկ գործունեության ղեկավարումն իր իրավասության սահմաններում իրականացնում է ռեկտորը: