Ինչից սկսվեց

Ամեն ինչ սկսվեց Հայաստանի Հանրապետության նախա­րա­րների խորհրդի 1991 թվականի նոյեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդին առընթեր պաշտ­պանության կոմիտեի և ներքին գործերի նախարարության նյութական բազաների ամրա­պնդման ու լուսավորության նա­խա­րարության ուսուցիչ­ների կատարելագործման հանրապե­տա­կան ինստիտուտ ստեղծելու մասին» N 640 որոշումից: Այդ որոշման 5-րդ կետի գ) ենթակետի համաձայն Երևանի Պուշկինի 25 հասցեով շենքը, որտեղ շուրջ 10 տարի գործում էր Մոսկվայի շինարարների որակավորման բարձրացման կենտրոնական ինստիտուտի Երևանի մասնաճյուղը, հանձնվում էր Հայաս­տանի Հանրապետության լուսավորության նախարարու­թյան հաշ­­վեկշռին: 1988 թ.-ի Սպիտակի երկրաշարժից հետո վերո­հիշյալ մասնաճյուղում, որտեղ ուսումնական գծով տնօրենի տեղակալն էր Համլետ Մաթևոսյանը, մշակվեցին սեյսմակայուն շինարա­րության ծրագրեր և ներդրվեցին շինարարների վերապատ­րաստման դասընթացներում: Սպիտա­կի երկրաշար­ժի հե­տևանք­ները վերացնելու համար այլ հանրա­պետու­թյուններից Հայաստանում աշխատող շինարարներից ավելի քան 1500 մասնագետներ անցան սեսմակայուն շինարա­րության դասըն­թացներ: Այդ ընթացքում մշակվեց և ներդրվեց նաև «Բնակֆոնդի շահագործումը սեյսմիկ շրջաններում» դաս­ըն­թացը: Իսկ վեր­ջինս հիմք հանդիսացավ, որպեսզի Հայաստանի Հանրապե­տության նախարարների խորհրդին առընթեր բնա­կարանային-կոմունալ տնտեսության հանրապե­տա­կան միավո­րումը որոշում ընդունի Երևանի այդ մասնա­ճյուղը հանրա­պետության բնակարանային-կոմունալ տնտեսու­թյան ղեկավար և մասնա­գիտական կադրերի ուսուցման բազային հիմնական հաստա­տություն համարելու վերաբերյալ (26 հունվարի, 1991թ. արձա­նագրություն N 4): Դրանից շուրջ մեկ ամիս առաջ Երևանի մասնաճյուղը դիմել էր ՀՀ նախարարների խորհուրդ Մոսկվայի ինժեներաշինարարական ինստիտուտից անջատվելու և ան­կախ հանրապետությունների որակավորման բարձրացման ինստիտուտների ասոցիացիայի համակարգ մտնելու թույլ­տվության համար: Նույն ժամանակահատվածում (դեկտեմբեր 1990թ.) մասնաճյուղը դիմեց ՀՀ Գերագույն Խորհրդի պաշտ­պանության և ներքին գործերի հանձնաժողով ՀՀ քաղա­քա­ցիական պաշտպանության և ինքնապաշտպանության հար­ցե­րով  մեթոդական և զանգվածային ուսուցման աշխա­տանքներ կատարելու համար: Մասնաճյուղի գործունեության վերափո­խումների այսպիսի ակտիվ պայմաններում ՀՀ նախարարների խորհրդի կողմից ընդունվում է վերոգրյալ թիվ 640 որոշումը:

Այդ որշման հրապարակման օրը, 1991 թվականի նոյեմ­բերի 15-ին N 526 գրությամբ մասնաճյուղի կոլեկտիվի անունից դիմում է ներկայացվում ՀՀ Գերագույն խորհուրդ վերոգրյալ որոշման 5-րդ կետի գ) ենթակետի կատարումը կասեցնելու խնդրանքով: Դիմումը մակագրվում է ՀՀ Գերագույն Խորհրդի տնտեսական ինքնուրույնության հանձնաժողովին` ուսումնա­սիրելու և առաջարկություններ տալու համար:

Այդ օրերին ՀՀ Գերագույն Խորհրդի տնտեսական ինքնու­րույնության հանձնաժողովն առաջին անգամ պետք է մշակեր «Ձմեռ» ծրագիրը, որի համար հանձնաժողովը հավաքագրում էր այն մասնագետներին, որոնք 1978 թվականից մինչև 1990 թ.-ը նախկին ԽՍՀՄ պաշտպանության նախարարության համա­կարգ­մամբ աշխատել էին հնարավոր պատերազմների դեպքում հանրապետության էկանոմիկայի կայունության և ինքնաբա­վության ապահովման նպատակային համալիր հետազոտական ծրագրով: Հանրապետությունում այն համակարգող բաժինը ղեկավարում էր Ստեփան Բադալյանը: Այդ ծրագրի ենթահա­մակարգերից մեկը ղեկավարում էր Համլետ Մաթևոսյանը, որն ստեղծված աշխատանքային խմբում ակտիվորեն մասնակցեց «Ձմեռ» ծրագրի մշակմանը: Իսկ Ս. Բադալյանը, ով, լինելով ՀՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր և ղեկավարելով տնտե­սական ինքնուրույնության հանձնաժողովի արտակարգ իրավի­ճակների ենթահանձնաժողովը, նախաձեռնել էր հանրա­պետու­թյունում արտակարգ իրավիճակների հետ կապված պետական կառավարման մարմնի ստեղծումը:

Մասնաճյուղի կողմից ներկայացված դիմումի ուսումնա­սիրումն իրականացվում էր այդ ենթահանձնաժողովի կողմից: Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի N 640 որոշումն ընդունվել է առանց մասնաճյուղի գործունեության ուսում­նասիրման և դրա կատարումը մասնաճյուղին վերաբեր­վող մասով անհրաժեշտ է կասեցնել:

 

 

 Ս. Բադալյան

«Ձմեռ» ծրագրի մշակման ընթացքում որոշվեց արտակարգ իրավիճակների կառավարման ստեղծվելիք մարմնի կառուց­վածքում ձևավորել կադրերի վե­րապատրաստման ինստիտուտ մասնա­ճյուղի բազայի վրա: Այդ ընթացքում կատարվեց Ս. Բադալյանի մի քանի այցելություններ Պուշկինի 25 հասցեում գտնվող շենքը, որոնք հիմք հանդիսացան հետա­գայում ար­տակարգ իրավիճակների նորաստեղծ պետական վարչության շենքային պայմանների ապահովմանը: