Աշխեն Ալբերտի Խաչատրյան
Աշխեն Ալբերտի ԽաչատրյանՈրակի ապահովման կենտրոնի պետ

Աշխեն Ալբերտի Խաչատրյան

Բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, պահեստազորի բուժծառայության փոխգնդապետ

 

Ծնվել է 1971 թվականին Երևանում։

1987 թվականին ավարտել է Ֆ․Ձերժինսկու անվան թիվ 20 միջնակարգ դպրոցը։

1990-1996 թվականներին սովորել է Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մանկաբուժական ֆակուլտետում, ստացել մանկաբույժի որակավորում։

1996-1997 թվականներին սովորել է ինտերնատուրայում  (Երևան քաղաքի N1 մանկական կլինիկական հիվանդանոց), ստացել է բժիշկ-մանկաբույժի որակավորում։

2014-2016թթ․ թվականին սովորել է Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրայում (Սոցիալական հիգիենա և առողջապահության կազմակերպում) , ստացել է բժիշկ-մասնագետի որակավորում։

Աշխատանքային կենսագրությունը սկսել է 1998 թվականից՝  Երևանի Մ․Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) ռազմաբժշկական ֆակուլտետի բուժծառայության, մարտավարության և էքստրեմալ բժշության ամբիոնում ավագ լաբորանտ։

1999 թվականին զորակոչվել է ՀՀ Զինված ուժեր եւ նշանակվել ԵՊԲՀ ռազմաբժկական ֆակուլտետի բուժծառայության, մարտավարության և էքստրեմալ բժշության ամբիոնում դասախոս։

2005-2007թթ․` ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի բուժծառայության, մարտավարության և էքստրեմալ բժշության ամբիոնում ավագ դասախոս։

2007-2014թթ․՝ ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի արտակարգ իրավիճակների բժշկության ցիկլի պետ։

2014-2019թթ.՝ ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի արտակարգ իրավիճակների բժշկության և ռազմական թունաբանության ամբիոնի պետ։

2019 թվականին զորացրվել է ՀՀ Զինված ուժերից, պահեստազորի բուժծառայության փոխգնդապետ է։

2020-ից դասավանդում է ՆԳՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում, ՃԿՊԱ փրկարարական ամբիոնի դասախոս է։

Զուգահեռ դասավանդում է նաեւ Երևանի պետական համալսարանում, «Մխիթար Գոշ»  հայ-ռուսական միջազգային համալսարանում:

2024 թվականին նշանակվել է ՆԳՆ ՃԿՊԱ որակի ապահովման կենտրոնի պետ։

2011-2013 թվականներին մասնակցել է պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերին։

2023 թվականին վերապատրաստվել է «Մանկավարժա-հոգեբանական վերապատրաստում», «Մասնագիտական կրթական ծրագրերի բարելավման մեխանիզմներ» թեմաներով:

Պարգևատրվել է մեդալներով, պատվոգրերով և շնորհակալագրերով։

Հեղինակ և համահեղինակ է 38 գիտական հոդվածների, 1 ուսումնական ձեռնարկի։