Գրիգոր Ալբերտի Ներսիսյան
Գրիգոր Ալբերտի Ներսիսյան Բնական գիտությունների ամբիոնի վարիչ

         

Գրիգոր Ալբերտի Ներսիսյան

 

ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի բնական գիտությունների ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, մասնագիտությամբ՝ տնտեսագետ, ֆինանսագետ:

Ծնվել է 1986 թ. օգոստոսի 31-ին:

«Կրթական համակարգի աշխատողների աշխատանքային շահադրդումը» խորագրով ուսումնական ձեռնարկի և բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ է:

Ունի Հայաստանի Հանրապետության դատական ծառայության 1-ին դասի և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան: Տարբեր պետական կառույցներում զբաղեցրել է հաշվապահի,  գնումների համակարգման բաժնի պետի, գլխավոր մասնագետի պաշտոնները:

Մասնակցել է վերապատրաստման մի շարք դասընթացների: Դասավանդել է «Տնտեսագիտության տեսություն», «Շուկայավարության հիմունքներ», «Կառավարչական հիմունքներ», «Հաշվապահական հաշվառում», «Ֆինանսական իրավունք» առարկաները: