Հասմիկ Սամվելի Ամիրխանյան
Հասմիկ Սամվելի ԱմիրխանյանՃԿՊԱ կադրերի բաժնի պետ

Հասմիկ Սամվելի Ամիրխանյան

ՃԿՊԱ կադրերի բաժնի պետ

Ծնվել է 1961թ. մարտի 12-ին:

1983 թվականին ավարտել է   Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը, եղել է «Լենինյան» կրթաթոշակառու: Ինստիտուտն ավարտել է գերազանցությամբ` ստանալով գինեգործ ինժեներ-տեխնոլոգի որակավորում: 2022թվականին ավարտել է ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան ՝«Իրավագիտություն՝ Ճգնաժամային իրավունք» մասնագիտությամբ:

1983-1991թթ. կատարել է կուսակցական   և   կոմերիտական ղեկավար աշխատանք. ՀԿԿ Սիսիանի շրջկոմի հրահանգիչ, ընդհանուր, այնուհետև` գաղափարախոսական բաժնի վարիչ, ՀԼԿԵՄ Սիսիանի շրջկոմի առաջին քարտուղար:

1993-1996թթ. և 1997-1999թթ. դասավանդել է Սիսիանի ժողտնտեսության ու պետական հումանիտար քոլեջներում, կատարել վարչական և ղեկավար աշխատանք:

1996թ. նշանակվել է Սիսիանի շրջխորհրդի գործկոմի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ-շրջխորհրդի գործկոմի «Որոտան» պաշտոնաթերթի խմբագիր, այնուհետև` «Սյունիք» մարզային պաշտոնաթերթի Սիսիանի սեփական թղթակից:

2000-2003թթ. աշխատել է «Առկա» լրատվական գործակալության գործակալ, «ԱԼՄ հոլդինգի» հեռուստաընկերության և թերթի լրագրող, թղթակցել է նաև «Շողակն Արարատյան» և «Ժամանակ» թերթերին:

2002-2017թթ. աշխատել և ծառայել է ՀՀ պաշտպանության նախարարությունում զբաղեցրել պաշտոններ ռազմական լրատվության, տեղեկատվական և պաշտպանական քաղաքականության ոլորտումներում, այդ թվում՝ «Զինուժ» հեռւստածրագրի լրագրող,ՊՆ մամլո ծառայության պետի տեղակալ, ՊՆ առաջին տեղակալի վարչական ապարատի ղեկավարի տեղակալ:

2017-2021թթ աշխատել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի խորհրդական, այնուհետև՝ անձնակազմի կառավարման վարչության պետ, եղել ԱԻՆ աշխատակիցների արհկոմի անդամ:

2021-2024 ՃԿՊԱ որակի ապահովման կենտրոնի պետ:

2024 թվականի հունվարից՝ ՃԿՊԱ կադրերի բաժնի պետ:

Մասնակցել է բազմազգ զորավարժությունների, հանրային իրազեկման, հասարակայնության հետ կապերի, ճգնաժամային հաղորդակցության հարցերով սեմինարների, դասընթացների և քննարկումների, այդ թվում` արտերկրում և միջազգային կազմակերպությունների կողմից կազմակերպված: Անցել է տարբեր վերապատրաստումներ, ներգրավված եղել միջգերատեսչական, ներգերատեսչական քննարկումներում, աշխատանքային խմբերի կազմում  (իրավական ակտերի նախագծերի, հանրային կառավարման բարեփոխումների, մարդկային ռեսուրսների կառավարման, ՀԿ սեկտորի մասնակցային գործընթացներին, տեղեկատվության ազատության ապահովմանը միտված) և այլ ծրագրերում:

Ունի ՀՀ ԶՈՒ մայորի զինվորական կոչում, շնորհվել է քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դասի և քաղաքացիական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճաններ:

Զինվորական ծառայության և քաղաքացիական ծառայության տարիներին բազմիցս խրախուսվել է. պարգևատրվել ՊՆ գերատեսչական՝ «Գարեգին Նժդեհ», «Մարշալ Բաղրամյան», «Անդրանիկ Օզանյան, «Անբասիր ծառայութայն համար 1-ին աստիճանի» և «ՀՀ ԶՈւ 20 տարի» հոբելյանական մեդալներով, արժանացել ՊՆ և ԱԻՆ շնորհակալության, պատվոգրերի:

Ամուսնացած է. ունի որդի, 2 դուստր և 4 թոռ: