Վահագն Գևորգի Կրբեկյան
Վահագն Գևորգի ԿրբեկյանՊատմական գիտությունների թեկնածու

Վահագն Գևորգի Կրբեկյան

 

ՀՀ ՆԳՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի առկա ուսուցման գծով դեկան, պատմական գիտությունների թեկնածու, մասնագիտությամբ՝ պատմաբան, պատմության ուսուցիչ:

Ծնվել է 1968 թ. դեկտեմբերի 1-ին:

Ավարտել է Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանը: 1 մենագրության, 20-ից ավելի գիտական հոդվածի հեղինակ է, հանրագիտարանի համահեղինակ: Մասնագիտական վերապատրաստում է անցել Ղրղզստանում և Վրաստանում, մասնակցել պատմագիտական կոնֆերանսների Ռուսաստանում և Բելառուսում:

Վերապատրաստվել է Մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի (OCHA) և Աղետների սկզբնական արագ գնահատման (MIRA) ծրագրերի շրջանակում:

2004թ.-ից Էկոլոգիայի, մարդու և բնության անվտանգության գիտությունների միջազգային ակադեմիայի թղթակից անդամ է: