Կարինե Կառլենի Ոսկանյան
Կարինե Կառլենի Ոսկանյանպրոռեկտոր, փ/ծ գնդապետ

Կարինե Կառլենի Ոսկանյան

 

ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի պրոռեկտոր, փ/ծ գնդապետ, մասնագիտությամբ՝ դերասանուհի, ռեժիսոր:

Ծնվել է 1956 թ., Երևանում։

Ավարտել է Համո Բեկնազարյանի անվան հայֆիլմ կինոստուդիայի դերասանական ստուդիան, ապա՝ Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժինը:

Նկարահանվել է «Կտոր մը երկինք», «Մի կաթիլ մեղր», «Հայկական աչքեր», «Անծանոթը» և այլ ֆիլմերում, ինչպես նաև «Մուսա լեռան 40 օրը», «Անհամբեր սիրահարներ» հեռուստաթատրոնի ներկայացումներում: Հյուրախաղերով հանդես է եկել տարբեր արտերկրներում, մասնակցել փառատոնների:

Աշխատել է ՀՀ ոստիկանության մշակույթի կենտրոնում որպես պետ: 2012թ. դեկտեմբերից աշխատում է ՀՀ ԱԻՆ ՓԾ ԹՆԱՎ կուլտուր մասսայական միջոցառումների կենտրոնի պետ:

Ստացել է բազմաթիվ շքանշաններ և պարգևատրումներ: