Մեր մասին

Ճգնաժամային կառավարման պետական ակադե­միան ունի 20 տարվա պատմություն: Ակադեմիան ձևա­վոր­վել է մեր նոր անկախ Հանրապետության համար շատ բարդ ու ծանր տարի­ներին, Հայոց անկախ պետականու­թյան ստեղծմանն ու կերտմանը զուգընթաց:

«Հայաստանի Հանրապետության կառավարության կազմի և կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրեն­քով 1991թ. դեկտեմբերի 4-ին Հայաստանի Հանրապետության կառավարու­թյան կա­ռուց­վածքում որպես գործադիր իշխանու­թյան֊ հանրապե­տական մարմին ստեղծվում է արտակարգ իրա­վիճակների պետական վարչությունը և Հայաստանի Հանրապե­տու­­թյան նախագահի 1991թ. դեկտեմբերի 15-ի հրամանագրով Ստեփան Սարգսի Բադալյանը նշանակվում ՀՀ արտա­կարգ իրավիճակների պետական վարչության պետ:

1992թ. հունվարի 31-ի Հայաստանի Հանրապետու­թյան կա­ռավարության «Հայաստանի Հանրապետության արտակարգ ի­րա­վիճակների պետական վարչության նյու­թական բազայի և ար­­տակարգ իրավիճակներում գործելու համար մասնագետներ­ի վերապատրաստման ինստիտու­տի ստեղծման մասին» N74­­­ ո­­-րոշ­մ­­ամբ արտակարգ իրավիճակների պետական ­վարչությ­ան կառուցվածքում ստեղծվեց կադրերի վերապատրաստ­ման ինս­տի­տուտ և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավի­ճակ­ների պետական վարչության հաշվեկշռին հանձնվեց Երևան քաղաքի Պուշկինի փողոցի N 25 շենքը: Երկար տարիներ նորաստեղծ ինստիտուտը գործեց տնտհաշվարկային հիմունք­ներով իր համեստ ներ­դրումն ունենալով պետական բյուջեի խնայողության և պետու­թյան կայացման գործում:

 

Ա Ռ Ա Ք Ե Լ Ու Թ Յ Ու Ն Ը

 

Ակադեմիան կրթական ու գիտական պետական բարձրա­գույն ուսումնական հաստատություն է, որի գործու­նեությունը նպատակաուղղված է քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառում կրթական, գիտական, մեթոդական, փորձագի­տական, հրատարակչական աշխատանքների և ուսումնա­ռու­թյան իրականացմանը` բարձրագույն, միջին և հետբուհական մասնագիտական մակարդակներում:

 

Ակադեմիայի խնդիրներն են`

  • բարձրագույն կրթությամբ որակյալ մասնագետների պատ­րաստումը քաղաքացիական պաշտպանության և արտա­կարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառում.
  • կադրերի վերապատրաստումը, վերաորակավորումը և որակավորման բարձրացումը` քաղաքացիական պաշտ­պանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հիմնահարցերով` Հայաստանի Հանրա­պետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպություննե­րի (անկախ կազմակերպական իրավական ձևից), ղեկա­վար անձնակազմի, մասնագետների, Հայաստանի Հանրա­պետության կրթական համակարգում այդ հիմնահարցերը դասավանդող ուսուցիչների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար.
  • Հայաստանի Հանրապետության կրթական համակարգում քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավի­ճակների հիմնահարցերով ուսուցման քաղաքականության մշակումը և իրականացման աշխատանքների համա­կար­գումը.
  • արտակարգ իրավիճակներին դիմակայելու, քաղաքացի­ական պաշտպանության հարցերով բնակչության ուսուց­ման կազմակերպումն ու իրականացումը.
  • քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրա­վիճակներում բնակչության պաշտպանության բնագա­վա­ռում գիտահետազոտական և ուսումնամեթոդական աշ­խատանքների իրականացումը.
  • ուսումնական և գիտատեխնիկական գրականության ստեղ­­ծումն ու հրատարակումը, գիտելիքների տարածումը: