Արմեն Հուսիկի Ներսեսյան
Արմեն Հուսիկի Ներսեսյանփ/ծ մայոր

Արմեն Հուսիկի Ներսեսյան

 

ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի Փրկարարական ֆակուլտետի ցիկլի պետ, փ/ծ մայոր, 2-րդ կարգի փրկարար, մասնագիտությամբ՝ իրավագետ։

Ծնվել է 1971թ․ սեպտեմբերի 7-ին։

Ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Իրավագիտություն և միջազգային իրավունք» ֆակուլտետը, հետագա ուսումը շարունակել ՃԿՊԱ-ի փրկարարական ֆակուլտետում։ ԱԻ համակարգում է 1997 թվականից։ Զբաղեցրել է փրկարարի, փրկարարական խմբի հրամանատարի տեղակալի, փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալի պաշտոնները։

Մասնակցել է տարբեր ուսումնավարժանքների, որոնողափրկարարական աշխատանքների ժամանակ կատարել օդադեսանտային թռիչքներ։

Արժանացվել է մեդալների և շնորհակալագրերի։