Դեռեւս 2019 թվականի դեկտեմբերին կնքած հուշագրով,  Հայաստանի հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան» եւ «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտը» պայմանավորվեցին համագործակցել մի շարք հարթություններում, այդ թվում՝ ուսանողների համար դասընթացների կազմակերպման հարցում:

2020 թվականի սկզբին բռնկված համավարակը շատ ծրագրեր հետաձգեց:

Այսօր կազմակերպվել է առաջին դասը: ՀՖԿՍՊԻ-ում սպորտային տուրիզմ եւ փրկարարական գործ ուսումնասիրող ուսանողների համար դասախոսություն են կարդացել ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» փրկարարական ֆակուլտետի հակահրդեհային պատրաստության ցիկլի պետ, փ/ծ փոխգնդապետ Հարություն Ղազարյանը եւ նույն ֆակուլտետի փրկարարական պատրաստության ցիլկի պետ, փ/ծ մայոր Արմեն Ներսիսյանը:

Դասախոսությանը ներկա է եղել մոտ 50 ուսանող: ՃԿՊԱ մասնագետները ներկայացրել են հետեւյալ զեկույցները. «Փոքր մեխանիզացիայի միջոցների կիրառումը փրկարարական աշխատանքներում», «Հակահրդեհային պատրաստություն»:

Հաջորդ շաբաթ ՃԿՊԱ ուսանողների համար դասախոսություն կկարդան ֆիզկուլտ ինստիտուտի մասնագետները: Փոխայցերը շարունակական են լինելու: