ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2021/2022 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձեւով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) եւ վճարովի, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ եւ ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը: Դրանով առաջարկվում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիային հատկացնել 60 անվճար տեղ՝ բակալավրի կրթական ծրագրի առկա եւ հեռակա ուսուցման «Հրդեհային պաշտպանություն» եւ «Փրկարարական գործ» մասնագիտությունների գծով: Այս 60-ից հինգը նախատեսված է Արցախի հանրապետության համար: