«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) հավատարմագրման հանձնաժողովի 2021 թվականի հունվարի 15-ի որոշմամբ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան չորս տարի ժամկետով ինստիտուցիոնալ հավատարմագրում է ստացել:

ՃԿՊԱ-ն 2017-ին արդեն ստացել էր պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարի ժամկետով։

ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի 2021 թվականի հունվարի 15-ի նիստում քննարկվել է հիմնադրամի փորձագետների արտաքին գնահատման փորձագիտական զեկույցը, նախորդ հավատարմագրումից հետո ՃԿՊԱ-ում գրանցված զարգացումները՝ ինչ քայլեր են ձեռնարկվել փորձագիտական խմբի նախորդ զեկույցում մատնանշված խնդիրների լուծման ուղղությամբ, ինչ արդյունքներ են գրանցվել: Եվ որոշվել է ճգնաժամային կառավարման պետական ակադեմիային չորս տարով ինստիտուցիոնալ հավատարմագրում տալ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան 2017-ին հավատարմագրման ժամկետի ավարտին՝ 2019 թվականին դիմել էր վերահավատարմագրվելու համար: Մեր բուհի բարելավման պլանով նախատեսված են այնպիսի ծրագրեր (միջազգային կապերի ընդլայնում, դասախոսների եւ ուսանողների փոխանակումներ, գիտահետազոտական աշխատանքներ, լաբորատորիաների ստեղծում եւ այլն), որոնք թույլ կտան հավատարմագրվել վեց տարով: Աշխատանքներն արդեն սկսված են:

Հայկանդուխտ ՂԱՐԻԲՅԱՆ

ՃԿՊԱ գիտական եւ ուսումնական աշխատանքների գծով պռոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ