ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան ունի կարեւոր դերակատարում ու պատասխա­նատ­վություն արտակարգ իրավիճակների նախարարությանհամա­կարգի ստորաբաժանումների (այդ թվում նաեւ փրկարարական ծառայության) համարհամապատասխան մասնագիտական բարձր պատրաստվածությամբ, խոր գիտելիքներով եւ գործնականհմտություններով օժտված բարձրորակ կադրերի  պատրաստման գործում: 2015 թվականից սկսածակադեմիան պարբերաբար վերանայում է մագիստրոսի, բակալավրի եւ միջին մասնագիտական կրթական ծրագրերի ցանկն աշխատաշուկայի պահանջներին համապատասխան: Այդ վերանայման արդյունքում էլ վերջին 5 տարում բակալավրի եւ մագիստրոսի կրթական ծրագրերով մասնագիտու­թյուն­ների ցանկը համալրվել է պահանջարկ վայելող մասնագիտություններով եւ մասնագի­տա­ցումներով: Բակալավրի կրթական ծրագրով ներդրվել է 2 մասնագիտություն, մագիստ­րոսի կրթական ծրագրով՝ 4մասնագիտություն:

2018 թվականին ակադեմիային ՀՀ ԿԳՄՍՆ-ի կողմից թույլատրվել է իրականացնել  «Հոգեբանություն»հեռակա ուսուցմամբ, իսկ 2020 թվականին՝ «Իրավագիտություն (Ճգնաժամային իրավունք)» առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրեր: Ակադեմիայում այսօր ավարտվեց մագիստրոսիկրթական ծրագրով՝ հեռակա ուսուցմամբ, ամփոփիչ ատեստավորման՝ մագիստրոսական թեզի պաշտպանությունը 3 մասնագիտության գծով՝

  • Կառավարում (Ճգնաժամային կառավարում),
  • Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում (Փրկարարական գործ),
  • Հոգեբանություն:

Մագիստրոսի գիտական աստիճան ստացավ 17 շրջանավարտ: Այս տարի ակադեմիան առաջին անգամ տվեց 5 շրջանավարտ «Հոգեբանություն» մասնագիտությամբ: Ուսումնառության ընթացքում նրանք բացի ընդհանուր եւ մասնագիտական դասընթացներից ուսումնասիրել են նաեւ «Արտթերապիա  ճգնաժամային իրավիճակներում», «Հոգեբանական օգնությունը ճգնաժամային իրավիճակներում», «Արտակարգ իրավիճակների հոգեբանություն», «Ինքնակառավարման հիմունքներն արտակարգ իրավիճակներում», «Ինքնատիրապետման եւ ինքնակառավարման հմտություններ (Կինեսիկա)» եւ այլ դասընթացներ:  Հետազոտական եւ գիտամանկավարժական պրակտիկաներն անցկացրել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան ստորաբաժանումներում, հոգեբանական աջակցության կենտրոններում եւ ակադեմիայում:

Մագիստրոսի կրթական ծրագրերի ակնկալվող կրթական վերջնարդյունք­ները լիովին համապատասխանում են Հայաստանի որակավորումների ազգային շրջանակում ամրագրված վերջնարդյունքներին: Կրթական ծրագրերն ունեն հստակ սահմանված եւ հրապարակված նպա­տակներ, ակնկալվող կրթական վերջնարդյունքներ եւ դասավանդման, ուսումնառության ու գնահատման ընտրված մեթոդներ, որոնք ապահովում են ուսանողների կողմից այդ վերջնարդ­յունք­ների ձեռքբերումը:

Բոլոր մասնագիտությունների գծով շրջանավարտների մագիստրոսական թեզերում հիմնավորված է թեմայի արդիականությունը, ներկայացված է աշխատանքի նպատակը, ձեւակերպված են խնդիրները, հետազոտության օբյեկտն ու առարկան:

Կատարված աշխատանքները հիմնականում համապատասխանում են առաջադրված նպատակին եւ խնդիրներին, առկա է խնդիրների լուծման ամբողջությունը, նյութի շարադրման տրամաբանությունը: Մագիստրոսական թեզերում առկա է իրականացված հետազոտության արդյունքների համապատասխան վերլուծությունը: Աշխատանքների մեծ մասը նպատակաուղղված է քաղաքացիական պաշտպանության եւարտակարգ իրավիճակներում բնակչու­թյան պաշտպանության բնագավառին, ինչպես նաեւ անվտանգության մշակույթի ձեւավորմանն ու զարգացմանը:

 

Հայկանդուխտ ՂԱՐԻԲՅԱՆ

ՃԿՊԱ գիտական եւ ուսումնական աշխատանքների գծով պռոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ