Արցախյան երկրորդ պատերազմում հայրենիքի պաշտպանության համար իր կյանքն է նվիրել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի «Ճգնաժամային կառավարում» մասնագիտության ուսանող Դավիթ Համբարձումյանը։ Ծնունդով աշոցքցի 19-ամյա երիտասարդն ակադեմիա էր դիմել հարազատ համայնքի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի խորհրդով։

Ծառայում էր Մարտունի 2 զորամասում, տանկիստ էր՝ լավագույններից մեկը։ «Ես խիստ եմ եղել որդիներիս հանդեպ, որ նրանք լավ մարդ դառնան։ Անչափ բարի, մարդասեր, գեղեցիկ արտաքինով ու հոգով տղա էր՝ մեծ նպատակներով։ Դերասանական տաղանդ ուներ, ուզում էր այդ գծով շարունակել»,- պատմում է Դավիթի հայրը՝ Գեղամ Համբարձումյանը։

Պատերազմի առաջին օրը զանգել էր տուն ու բոլորին գոտեպնդել, որ լավ է լինելու։ Անմահացավ՝ հաղթանակի սպասումը սրտում։

Հավերժ փառք ու խոնարհում։

Հ.Գ. Ցավոք Դավիթ Համբարձումյանը միակ զոհը չէ: 44 օր տեւած պատերազմում զոհվել են ակադեմիայի եւս ութ սան.

Նարեկ Ասրյան եւ Ժորա Առաքելյան

Գոռ Ղարաջյան եւ Գեւորգ Մուրադյան

Էրիկ Սահակյան եւ Տիգրան Սիմոնյան

Հայկ Արշակյան

Վահե Մելիքյան