Ռուսաստանի դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ
իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման
նախարարության նախաձեռնությամբ, նոյեմբերի 10-դեկտեմբերի 23
ժամանակահատվածում կկազմակերպվի ճգնաժամային կառավարման եւ
արտակարգ իրավիճակների արձագանքման թեմաներով 5 առցանց քննարկում
(վեբինար), որոնց կմասնակցեն նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների
նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի
մասնագետները: Բացի ՃԿՊԱ-ից, քննարկումներին մասնակցում են նաեւ ռուսական,
ղազախական, բելառուսական, ղրղզական մասնագիտացված բուհեր: Յուրաքանչյուր
վեբինար նվիրված է մեկ թեմայի. «Արտակարգ իրավիճակների մոդելավորման եւ
կանխատեսման տեխնոլոգիաների խնդիրները», «Արտակարգ իրավիճակներին
արձագանքման ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների նախագծման եւ
մշակման արդիական հարցեր», «Կենսաապահովման համակարգերի եւ օբյեկտների
կայուն գործունեության խնդիրներ», «Քաղաքացիական պաշտպանության,
արտակարգ իրավիճակների նախազգուշացման եւ վերացման ոլորտների
գիտամանկավարժական կադրերի պատրաստման արդիական հարցեր», «Բնական եւ
տեխնոլոգիական արտակարգ իրավիճակներից բնակչության եւ տարածքների
պաշտպանության զարգացման արդիական հարցեր»:

5 վեբինարում կներկայացվի 20 զեկույց. «Արտակարգ իրավիճակների մոդելավորման
ընդհանուր մոտեցումներ», «Որոշումների կայացմանն աջակցության կենտրոնում
կիրառվող կանխատեսումների մոդելների փորձը», «Գլոբալ միջազգային ծրագրերն ու
նախագծերը հետագա զարգացման գործիք», «Հետազոտական աշխատանքների
հեռանկարները» եւ այլն:

«Քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների
նախազգուշացման եւ վերացման ոլորտների գիտամանկավարժական կադրերի
պատրաստման արդիական հարցեր» վեբինարին զեկույց է ներկայացրել նաեւ ՃԿՊԱ
«Ճգնաժամային կառավարման» ամբիոնի դասախոս Ռուզաննա Ղարիբյանը.
«Դպրոցականների մեջ անվտանգության մշակույթի ձեւավորման գործում
իմիտացիոն տեխնոլոգիաների կիրառման հեռանկարները»:

2021 թվականի հունվարին հրատարակվելու է վեբինարներում ներկայացված
զեկույցների ժողովածուն, որտեղ կլինի նաեւ Ռուզաննա Ղարիբյանի հոդվածը:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ

Հ.Գ. Ռուզաննա Ղարիբյանի զեկույցի մասին՝ առաջիկայում: