2020 թվականի հոկտեմբեր-2022 թվականի սեպտեմբեր հատվածում Հայաստանում
կիրագործվի Եվրոպական միության«Բնակչության պաշտպանության
ուժեղացումը Հայաստանում» թվինինգ ծրագիրը: Կատարողներն են Շվեդիայի
արտակարգ իրավիճակների գործակալությունը, Լատվիայի ներքին գործերի
նախարարությանն առընթեր հրշեջ-փրկարարական վարչությունը, հայկական
կողմից՝ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունը:
Ծրագրի մանրամասները հստակեցնելու համար Հայաստանում է Շվեդիայի
արտակարգ իրավիճակների գործակալության ներկայացուցիչ, թվինինգի մշտական
խորհրդատու Ջոն Անդերսենը: Նա արդեն հանդիպել է ԱԻՆ փրկարար ծառայության
տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանին, իսկ այսօր հանդիպեց
ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավարությանը:

«Բնակչության պաշտպանության ուժեղացումը Հայաստանում» ծրագիրն ունի երեք
բաղադրիչ. «Բնակչության պաշտպանության իրավական եւ օրենսդրական
շրջանակի բարելավում», «Բնակչության պաշտպանության համապարփակ
համակարգի արդյունավետության բարելավում», «Կարողությունների զարգացում՝
մարդկային ռեսուրսների կառավարման արդյունավետությունը եւ զարգացումը
ապահովելու համար»:

ՃԿՊԱ ղեկավարության հետ հանդիպման ժամանակ Ջոն Անդերսենն ասաց, որ
ծրագրի կոնկրետ պլանը կմշակվի ըստ Հայաստանի փրկարարների կարիքների:
Ցանկալի է, որ Հայաստանը այս ծրագրի շրջանակներում իր կարիքները ձեւակերպի-հստակեցնի մինչեւ դեկտեմբերի երկրորդ կես,2021 թվականի հունվարի երկրորդ կեսից կսկսվեն «Բնակչության պաշտպանության ուժեղացումը Հայաստանում»թվինինգ ծրագրի փորձագետների այցերը Երեւան:

 

ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանն ասաց, որ հայ
փրկարարների կարիքների հարցը կքննարկվի-կհամաձայնեցվի փրկարար
ծառայության ղեկավարության հետ եւ ընդհանուր ծրագրի շրջանակներում
կներկայացվի Շվեդիայի արտակարգ իրավիճակների գործակալությանը: Ծրագրում
երկարատեւ համագործակցության հեռանկարներ կան, նկատեց ՃԿՊԱ ռեկտորը:
Ջոն Անդերսենը համակարծիք էր:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ

Հ.Գ. ՃԿՊԱ-ն Շվեդիայի արտակարգ իրավիճակների գործակալության հետ
համագործակցության փորձ ունի: Մասնավորաբար, ակադեմիայի մի շարք
ծառայողներ վերապատրաստվել են Շվեդիայի ԱԻԳ տարբեր ուսումնական
հաստատություններում: