Նոյեմբերի 23-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգաժամային
կառավարման պետական ակադեմիայի «Փրկարարական գործ» մասնագիտության
ՓԳ-17 չորրորդ կուրսի ուսանողները «Տրանսպորտային վթարների դեպքում
փրկարարական աշխատանքների իրականացման տեխնոլոգիաներ» առարկայի
գործնական պարապմունք անցկացրեցին ՃԿՊԱ «Լուսակերտ» գործնական
պարապմունքների կենտրոնում: Գործնական պարապմունքը վարում էին ՃԿՊԱ
փրկարարական ֆակուլտետի հակահրդեհային պատրաստության ցիկլի պետ,
փրկարարական ամբիոնի դասախոս, փ/ծ փոխգնդապետ Հարություն Ղազարյանը եւ
նույն ֆակուլտետի վարորդ-փրկարար, փ/ծ ենթասպա Սերգեյ Մարտիրոսյանը:

Գործնական պարապմունքի ժամանակ ուսանողներն աշխատեցին փրկարարական
աշխատանքներում կիրառվող հիդրավլիկ եւ օդաճնշակային գործիքներով:

Լուսանկարները տրամադրել են դասախոսները