Ռուսաստանի «Մարդու եւ բնության անվտանգության եւ բնապահապանական
գիտությունների միջազգային ակադեմիան» (Международная академия наук экологии,
безопасности человека и природы. www.maneb.ru) արտակարգ իրավիճակների
մագիստրոսի գիտական աստիճան է շնորհել Հայաստանի արտակարգ
իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական
ակադեմիայի փրկարարական ֆակուլտետի հակահրդեհային պատրաստության
ցիկլի պետ, փ/ծ փոխգնդապետ Հարություն Ղազարյանին եւ նույն ֆակուլտետի
ընդհանուր ֆիզիկական պատրաստության ցիկլի պետ, փ/ծ փոխգնդապետ Հայկ
Ղազարյանին:

«Մարդու եւ բնության անվտանգության եւ բնապահապանական գիտությունների
միջազգային ակադեմիան» հասարակական կազմակերպություն է, հիմնադրվել է
1993 թվականին Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաքում: Այսօր ավելի քան
100 մասնաճյուղ ունի Ռուսաստանում եւ Ռուսաստանի սահմաններից դուրս, նաեւ՝
Հայաստանում: Կազմակերպության նպատակն է՝ անվտանգություն յուրաքանչյուրի
համար: Աշխատանքի ուղղությունները՝ աշխատանքի անվտանգություն, հրդեհների
կանխարգելում եւ վերացում, շրջակա միջավայրի պաշտպանություն եւ այլն:
«Մարդու եւ բնության անվտանգության եւ բնապահապանական գիտությունների
միջազգային ակադեմիան» Միավորված ազգերի կազմակերպության հանրային
տեղեկատվության դեպարտամենտի (The Department of Public Information՝ DPI) եւ
Տնտեսական եւ սոցիալական խորհրդի (The Economic and Social Council՝ ECOSOC)
ասոցացված անդամ է:

«Մարդու եւ բնության անվտանգության եւ բնապահապանական գիտությունների
միջազգային ակադեմիայի» նախաձեռնությամբ, հոկտեմբերի 27-ին եւ 28-ին Սանկտ Պետերբուրգում անցկացվեց «Ապագա, որը մենք ուզում ենք» թեմայով գիտագործնական միջազգային համաժողով, որտեղ ներկայացվել է նաեւ Հարություն եւ Հայկ Ղազարյանների «Ժամանակակից գլոբալ հիմնախնդիրների եւ
բնապահպանական անվտանգության էությունը» զեկույցը: Հեղինակները արձանագրելով, որ բնապահպանական անվտանգության ապահովումը այսօր մարդկության առաջ կանգնած ամենալուրջ մարտահրավերներից է, վերլուծում են «բնապահպանական անվտանգություն» հասկացությունը եւ խնդրի լուծման հնարավոր ուղիներ առաջարկում: Շուտով հրատարակվելու է համաժողովի նյութերի ժողովածուն, որում ներառվելու է նաեւ Հարություն եւ Հայկ Ղազարյանների հոդվածը:

«Մարդու եւ բնության անվտանգության եւ բնապահապանական գիտությունների
միջազգային ակադեմիայի» մագիստրոս են նաեւ ճգնաժամային կառավարման
պետական ակադեմիայի «Քաղաքացիական պաշտպանության» ամբիոնի
դասախոսներ Ռուզաննա Ղարիբյանը, Անի Տերտերյանը, «Որակի ապահովման
կենտրոնի» ավագ մեթոդիստ Հասմիկ Հարությունյանը: Իսկ ՃԿՊԱ արտակարգ
իրավիճակների եւ ճգնաժամային կառավարման ֆակուլտետի դեկանի տեղակալ
Վահագն Կրբեկյանը եւ «Քաղաքացիական պաշտպանության» ամբիոնի դասախոս
Արայիկ Գասպարյանը՝ թղթակից անդամներ: Վահագն Կրբեկյանը «Մարդու եւ
բնության անվտանգության եւ բնապահապանական գիտությունների միջազգային
ակադեմիայի» Հայաստանի մասնաճյուղի փոխնախագահն է:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ