ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման
պետական ակադեմիայի ղեկավարության մշակած պլանի համաձայն, ՃԿՊԱ
ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետը կազմակերպում է
մեկօրյա սեմինարներ եւ 2-5-օրյա դասընթացներ: 2020 թվականի պլանի համաձայն,
պետք է կազմակերպեր 85 դասընթաց, որոնց կմասնակցեր 2000 մարդ: Հայաստանում
նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածմամբ պայմանավորված մարտի կեսերից
վերապատրաստումները դադարեցվեցին եւ սկսեցին կազմակերպվել հեռավար դասընթացներ:

Հոկտեմբերին ՃԿՊԱ մասնագետները կազմակերպել են վերապատրաստման 19
դասընթաց, որոնց մասնակցել է 985 ունկնդիր՝ դասախոսներ, ուսանողներ,
լրագրողներ: Ներկայացվել են հետեւյալ թեմաները. քաղաքացիական
պաշտպանության միջոցառումների համակարգ, բնակչության պաշտպանության
ձեւեր, պարզագույն թաքստոցներ, պատսպարում, տարհանում, ազդարարման
ազդանշաններ, առաջին բուժօգնություն, ռազմական բախման գոտում աշխատելիս
սեփական անվտանգության ապահովման հարցեր եւ այլն: