Պատերազմի պատճառով Հայաստան տեղափոխված արցախցիներին բազմակողմանի աջակցություն է ցուցաբերվում։

«Լոռէ» փրկարար ջոկատը «Լոռէ» ակտիվ հանգստի կենտրոնում պարբերաբեր անվճար հյուրընկալում է թե՛ Երեւանում, թե՛ Ստեփանավանում հանգրվանած փոքրիկներին։ Նրանք սովորում են տարբեր բարդության ճանապարհներ անցնել, զարգացնել մկաններն ու երեւակայությունը։

Ջոկատի հրամանատար, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի Ստեփանավանի միջին մասնագիտական կրթական ծրագրի ղեկավար Արմեն Առաքելյանի խոսքով՝ տպավորիչ է տեսնելը, թե ինչպես են դժվար օրեր ապրող այս երեխաները ծիծաղում։ «Ասկերանից եկած անչափահասներ ունենք, մեկ ամիս ամեն օր անտարբեր անցնում էին մեզ մոտով։ Այսօր ժպտում են, ուրախանում։ Նույնիսկ շատերի ծնողները, որոնք փակվել էին տներում, գալիս են այգի»,- պատմում է Արմեն Առաքելյանը։

Ստեփանավանոււմ արցախցիների հետ մեծ աշխատանք են տանում նաեւ ՃԿՊԱ ուսանողները եւ Հայկական կարմիր խաչի ընկերության կամավորները։ Նրանք արցախցիներին ծանոթացնում են քաղաքին, քաղաքային մշակույթին, կազմակերպում զբոսանքներ ու միջոցառումներ, կատարում անձնական նվիրատվություններ։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Արմեն Առաքելյանը