«Ամերիաբանկ» ընկերության խնդրանքով, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան «Առաջին հոգեբանական օգնության տրամադրումը արտակարգ իրավիճակներում» թեմայով վերապատրաստման եռօրյա, առցանց դասընթաց է կազմակերպել ընկերության շուրջ 80 աշխատակցի համար. պայմանագրերի կառավարման մենեջեր, հաճախորդների սպասարկման մենեջեր, վարկային մասնագետ, իրավախորհրդատու, գանձապահ եւ այլն:

ՃԿՊԱ մասնագետները խոսել են հետեւյալ թեմաներից. ինչպե՞ս են արտակարգ իրավիճակներն ազդում մարդկանց վրա, ի՞նչ է առաջին հոգեբանական օգնությունը, ո՞ւմ համար է առաջին հոգեբանական օգնությունը, ե՞րբ պետք է տրամադրել առաջին հոգեբանական օգնություն, որտե՞ղ տրամադրել առաջին հոգեբանական օգնություն, ո՞վ է տրամադրում առաջին հոգեբանական օգնություն, պաշտպանել մարդու անվտանգությունը, արժանապատվությունը եւ իրավունքները, ճիշտ շփում դիսթրեսի վիճակում գտնվող մարդկանց հետ, բարկության կառավարմանն ուղղված օգնություն, ուժեղ բացասական հույզերի կառավարում եւ այլն: