ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով հաստատված պլանի համաձայն, սեպտեմբերի 14-25-ը արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում անցկացվում է ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատների խմբի պետերի վերապատրաստման դասընթաց, որին մասնակցում է 14 փրկարար՝ Արմավիրի, Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Սյունիքի, Արարատի, Կոտայքի, Տավուշի մարզերից: Դասընթացի տեւողությունը 80 ժամ է, որից 48-ը՝ տեսական, 32-ը՝ գործնական:

Դասընթացի թեմաներն են. «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպում եւ իրականացում», «Փոքր մեխանիզացիայի տեխնիկական միջոցների, գործիքների եւ սարքավորումների շահագործման կազմակերպումը, աշխատանքների անվտանգության ապահովումը», «Շնչառության համար ոչ պիտանի միջավայրում կատարվող աշխատանքներ, շնչառական ապարատներ, դրանց տեսակներն ըստ նշանակության, կիրառման ոլորտները», «Ավտոտրանսպորտային վթարների դեպքում փրկարարական աշխատանքների իրականացումը», «Միջազգային փրկարարական արձագանքում», «Հատուկ բարդության աշխատանքների կատարման կարգը», «Բարձրությունների վրա փրկարարական աշխատանքների կազմակերպում եւ իրականացում» եւ այլն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ