ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում 2020-2021 ուսումնական տարվանից սկսած կկազմակերպվի նաեւ «Ճգնաժամային իրավունք» նոր մասնագիտությամբ կրթություն մագիստրոսի կրթական ծրագրով:
Կառավարման տարբեր մակարդակներում միեւնույն վտանգը կարող է տարբեր ազդեցություններ ունենալ: Հենց սրանով է պայմանավորված ճգնաժամերի կանխման, կանխարգելման, դրանց ծագման դեպքում հետեւանքների վերացման իրավական կարգավորման անհրաժեշտությունն ու արդիականությունը:
Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում «Ճգնաժամային իրավունք» մասնագիտությամբ ուսուցումը առկա է, տեւողությունը՝ 1,5 տարի: Դասերը կկազմակերպվեն օրվա երկրորդ կեսին եւ այնպես, որ աշխատող մասնագետները հնարավորություն ունենան սովորել առանց աշխատանքից կտրվելու:
2020-2021 ուսումնական տարվա համար փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը՝ 2020 թվականի հոկտեմբերի 5-ն է: Անհրաժեշտ է ներկայացնել հետեւյալ փաստաթղթերը.
1. Ընդունելության դիմում-հայտ
2. Բարձրագույն կրթության դիպլոմի եւ նրա հավելվածի բնագրերն ու պատճենները
3. 4 լուսանկար (3×4 չափսի)
4. Անձնագրի պատճեն
5. Սոցիալական քարտի պատճեն
6. Զինվորական գրքույկի բնօրինակն ու պատճեն (առկայության դեպքում):
Մանրամասների համար զանգահարել (060) 69 10 00 (203 կամ 208)