Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում անցկացվում է 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության քննության երկրորդ փուլը: Ինչպես եւ առաջին փուլը, երկրորդն էլ կազմակերպվել է հակահամաճարակային բոլոր կանոնների պահպանմամբ՝ մուտքից առաջ ջերմաչափում եւ ախտահանում, դիմակներ, դիմորդների միջեւ սոցիալական տարածության պահպանում եւ այլն:

Քննությունից առաջ դիմորդներին ողջունեցին ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանը, գիտական եւ ուսումնական աշխատանքների գծով պռոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու,  Հայկանդուխտ Ղարիբյանը:

ՃԿՊԱ-ում ստեղծված են բոլոր պայմանները որակյալ կրթություն ստանալու համար, իսկ բուհի շրջանավարտները հաջողությամբ աշխատում են ոչ միայն արտակարգ իրավիճակների նախարարության, այլ նաեւ՝ պաշտպանության նախարարության, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության տարբեր ստորաբաժանումներում, տեղեկացան դիմորդները:

 

Լուսանկարը՝ Անի ԳԵՎՈՐԳՅԱՆԻ