Համաձայն Հայաստանի հանրապետության կառավարության «Հայաստանի հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020/2021 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձեւով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) եւ վճարովի, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ եւ ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը հաստատելու մասին» 2020 թվականի մայիսի 21-ի 797-ն որոշման, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիային հատկացվել է 60 անվճար տեղ բակալավրի կրթական ծրագրի առկա եւ հեռակա ուսուցման «Հրդեհային պաշտպանություն» եւ «Փրկարարական գործ» մասնագիտությունների գծով, որից հինգ տեղ տրամադրվել է Արցախի հանրապետությանը: Իսկ կառավարության 2020 թվականի հունիսի 11 958-Ն «Հայաստանի հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2020/2021 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձեւով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը հաստատելու մասին» որոշման համաձայն, ՃԿՊԱ միջին մասնագիտական կրթական ծրագրին հատկացվել է 90 անվճար տեղ երեք մասնագիտության համար՝ «Հրշեջ-փրկարարական տեխնիկայի տեխնիկական սպասարկում եւ նորոգում», «Կառավարում արտակարգ իրավիճակներում», «Հրդեհային պաշտպանություն»:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի 2020/2021 ընդունելության մասին առավել մանրամասն կարդացեք.

Ընդունելություն-2020

Հունիսի մեկից սկսվում է 2020-2021 ուստարվա ընդունելությունը

ՃԿՊԱ-ն երեք կրթական մակարդակում տաս մասնագիտական ծրագիր է ուսուցանում

ՃԿՊԱ. Ժամանակակից հիմնարար կրթություն, հետաքրքիր ու բազմաբովանդակ առօրյա