ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի 2019-2020 ուսումնական տարվա ամփոփիչ ատեստավորման քննություններն անցկացվում են անսովոր պայմաններում կապված COVID-19 նոր կորոնավիրուսով պայմանավորված համաճարակի հետեւանքով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված արտակարգ դրության ռեժիմի հետ: Մարտի 17-ից ակադեմիան ամբողջությամբ անցել է հեռավար ուսուցման՝ գործարկելով հեռավար ուսուցման սեփական առցանց հարթակը եւ տեղեկատվական էլեկտրոնային այլ գործիքներ, ինչը կիրառվում է նաեւ ամփոփիչ ատեստավորման քննությունների ընթացքում:

Այժմ ակադեմիայում ընթանում են ամփոփիչ ատեստավորման քննությունները, որին մասնակցում է բակալավրի կրթական ծրագրով առկա եւ հեռակա ուսուցման 6 մասնագիտության գծով 180 ուսանող: Միջին մասնագիտական կրթական ծրագրի ավարտական կուրսերի համար հիմք ընդունելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության 2020 թվականի մայիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում 2020-2021 ուսումնական տարվա առկա (ստացիոնար) ուսուցմամբ ընդունելության եւ 2019-2020 թվականի շրջանավարտների պետական ամփոփիչ ստուգման կազմակերպման եւ անցկացման կարգը հաստատելու մասին» N 08-Ն հրամանով հաստատված կարգի պահանջները, ակադեմիայում 2019-2020 ուսումնական տարվա «Կառավարում արտակարգ իրավիճակներում» եւ «Հրդեհային պաշտպանություն» մասնագիտությունների շրջանավարտների պետական ամփոփիչ ստուգումն իրականացվեց սույն թվականի մայիսի 25-ին եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի 2020 թվականի ապրիլի 15-ի Nօ 481 հրամանով ձեւավորված պետական որակավորող հանձնաժողովը (ՊՈՀ) պետական ամփոփիչ ստուգման գնահատական նշանակեց յուրաքանչյուր շրջանավարտի կողմից տվյալ մասնագիտության ընդհանուր եւ հատուկ մասնագիտական առարկաներից (մոդուլներից) ստացած գնահատականների (դիպլոմի ներդիր անցկացվող) հանրագումարի միջին թվաբանականն ու այն վերածվեց 20 միավորանոց համակարգի: Արդյունքում ակադեմիան հիշյալ 2 մասնագիտության գծով տվեց 53 շրջանավարտ, որից 17-ը՝ գերազանցությամբ: Ուրախալի է այն փաստը, որ շրջանավարտների 65 %-ն իրենց ուսումը կշարունակեն մեզ մոտ բակալավրի կրթական ծրագրի համապատասխան մասնագիտություններում, իսկ 4-5 շրջանավարտ՝ հանրապետության այլ բարձրագույն ուսումնական հաստատություններում:

Սիրելի շրջանավարտ, շնորհավորում եմ Ձեզ ակադեմիան ավարտելու կապակցությամբ եւ ցանկանում հաջողություններ, նորանոր նվաճումներ ու հաղթանակներ հետագա գործունեության ընթացքում:

Քեզ բարի երթ:

Սիրելի դիմորդ, Ձեր հաջողությունն ու անվտանգությունը Ձեր ընտրած մասնագիտությունն է:

Ակադեմիայում հունիսի 1-ից սկսվել է 2020-2021 ուսումնական տարվա ընդունելությունը բակալավրի կրթական ծրագրով առկա եւ հեռակա ուսուցման ձեւերով 7 մասնագիտության գծով՝ «Կառավարում», «Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում», «Հրդեհային պաշտպանություն», «Փրկարարական գործ», «Քաղաքացիական պաշտպանություն», «Հրդեհային անվտանգություն» եւ «Տրանսպորտային եւ հրշեջ փրկարար հատուկ տեխնիկայի շահագործում եւ սպասարկում», միջին մասնագիտական կրթական ծրագրով 3 մասնագիտության գծով՝ «Հրշեջ-փրկարարական տեխնիկայի տեխնիկական սպասարկում եւ նորոգում», «Կառավարում արտակարգ իրավիճակներում», «Հրդեհային պաշտպանություն» եւ հեռակա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրում՝ «Ճգնաժամային կառավարում», «Փրկարարական գործ» եւ «Հոգեբանություն» մասնագիտությունների գծով՝ 2 տարի, «Կիրառական սեյսմոլոգիան»՝ 2,5 տարի եւ «Նախնական զինվորական պատրաստությունը«»՝ 1,5 տարի տեւողությամբ:

Բարի գալուստ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ:

Ակադեմիայում ընդունելությունը շարունակվում է:

Հայկանդուխտ ՂԱՐԻԲՅԱՆ

ՃԿՊԱ գիտական եւ ուսումնական աշխատանքների գծով պռոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ

Հ.Գ. 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության մասին կարդացեք նաեւ՝

 

Ընդունելություն-2020

ՃԿՊԱ-ն երեք կրթական մակարդակում տաս մասնագիտական ծրագիր է ուսուցանում

ՃԿՊԱ. Ժամանակակից հիմնարար կրթություն, հետաքրքիր ու բազմաբովանդակ առօրյա

Ընդունելության փաստաթղթերն ուղարկելու համար հատուկ էլփոստ է բացվել