ԱԻՆ-ը շարունակում է իրականացնել նոր համավարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումները, այդ թվում՝ ամենօրյա վարակազերծման գործընթացը հանրապետության տարածքում:

Հունիսի 2-8-ը փրկարարները հանրային նշանակության տարբեր վայրերում կատարել են 7988 վարակազերծում, որից 5283-ը՝ մարզերում, 2705-ը՝ Երևանում։

Անհրաժեշտության դեպքում՝ վարակազերծվում են նաև բնակելի շենքեր, վերելակներ, իսկ առավել մարդաշատ վայրերում օրվա ընթացքում վարակազերծումն իրականացվում է մի քանի անգամ։

Առավել մանրամասն՝ այստեղ