Սանկտ Պետերբուրգի քաղաքային հասարակական իշխանության Հրդեհային տեխնիկների պատրաստման կուրսերի Հոգաբարձուների խորհրդի նամակը՝ Էրիվանի քաղաքային իշխանությանը

1906 թվական, նոյեմբերի 24

«Սանկտ Պետերբուրգի քաղաքային Դումայի տարբեր կառույցների կողմից պարբերական առաջարկները հաշվի առնելով՝ կառավարությունը թույլատրել է համապատասխան կանոնակարգով հիմնել «Հրդեհային տեխնիկների կուրսեր»՝ Բրանդմեյստերների դպրոց, որի նպատակն է  պատրաստել հրդեհաշիջման տեխնիկական գիտելիք ունեցող մասնագետներ։

Գիտակցելով նման հաստատության կարեւոր դերը մեր երկրի հակահրդեհային գործի կայացման գործում՝ Դուման Հոգաբարձուների խորհրդին է տրամադրել եռահարկ շինություն Սանկտ Պետերբուրգի Լիգովսկայա փողոցում, որն արժեցել է 150 հազար ռուբլի։ Շենքում են գտնվում «Հրդեհային տեխնիկների կուրսերի» համար նախատեսված երկու լսարան, ինտերնատ, քիմիայի եւ ֆիզիկայի սենյակներ, պատահարների ժամանակ առաջին օգնության տրամադրման կետ, մասնագիտացված հրդեհային բրիգադը, ջրմուղու ծորակների փորձարարական կայանները եւ այլն։

Առավել մանրամասն՝ այստեղ