ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի գիտական խորհուրդը հաստատել է երեք նոր կարգ. «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մագիստրոսի եւ բակալավրի կրթական ծրագրերի մասնագիտական դասընթացներում հետազոտական աշխատանքի կատարում», «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի անընդհատ աշխատանքի վեց ամիսը չլրարացրած աշխատակիցներին ամենամյա վճարովի արձակուրդի տրամադրում», «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի աշխատողներին որոշակի աշխատանքի որոշ տեսակների կատարման համար վճարվող լրավճարների հաշվարկ եւ վճարում»:

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մագիստրոսի եւ բակալավրի կրթական ծրագրերի մասնագիտական դասընթացներում հետազոտական աշխատանքի կատարում

Այս կարգով սահմանվել են հետազոտական աշխատանքներ կատարելու չափանիշները: Մասնավորաբար. հետազոտական աշխատանքը կատարվում է ուսանողի կամ ուսանողների խմբի (առավելագույնը 4 ուսանող) կողմից՝ դասընթացը վարող դասախոսի ընդհանուր ղեկավարությամբ: Հետազոտական աշխատանքը կատարվում է գիտական եւ հետազոտական ժամանակակից մեթոդների կիրառմամբ: Աշխատանքի արդյունքում ստացված տվյալները վերլուծվում եւ տրվում է համապատասխան եզրակացություն: Հետազոտական աշխատանք ներառող դասընթացները բակալավրի կրթական ծրագրում կարող են իրականացվել 4-7-րդ կիսամյակներում, իսկ մագիստրոսի կրթական ծրագրում՝ սկսած 1-ին կիսամյակից։ Հետազոտական աշխատանք ներառող մասնագիտական դասընթացների ցանկը սահմանում է ծրագրի ղեկավարը, հաստատում են ֆակուլտետի խորհուրդը եւ ակադեմիայի գիտական խորհուրդը:

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի անընդհատ աշխատանքի վեց ամիսը չլրարացրած աշխատակիցներին ամենամյա վճարովի արձակուրդի տրամադրում

Այս կարգով սահմանվել են ակադեմիայի անընդհատ աշխատանքի վեց ամիսը չլացրած աշխատակիցներին ամենամյա վճարովի արձակուրդ տրամադրելու կարգը եւ պայմանները: Մասնավորաբար. աշխատանքային առաջին տարվա համար ամենամյա արձակուրդն ակադեմիայի աշխատակցին կարող է տրամադրվել ակադեմիայում անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո: Երկրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված կարգով՝ կազմված ամենամյա արձակուրդի տրամադրման ժամանակացույցին համապատասխան: Մինչեւ անընդմեջ աշխատանքի վեց ամիսը լրանալը ակադեմիայի աշխատակցի խնդրանքով ամենամյա արձակուրդը տրամադրվում է օրինակ կանանց հղիության ու ծննդաբերության արձակուրդից առաջ կամ հետո:

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի աշխատողներին որոշակի աշխատանքի որոշ տեսակների կատարման համար վճարվող լրավճարների հաշվարկ եւ վճարում

Այս կարգով սահմանվել են ակադեմիայի աշխատողներին աշխատանքի որոշ տեսակների կատարման համար վճարվող լրավճարների հաշվարկման եւ վճարման կարգն ու պայմանները: Մասնավորաբար. ակադեմիայի աշխատողներին լրավճարը վճարվում է գիտահետազոտական, ուսումնամեթոդական, կազմակերպչական աշխատանքների որոշ տեսակների կատարման համար: Սահմանված լրավճարներ ստանալու համար պահանջվող տվյալները դիտավորյալ կեղծելու դեպքում, տվյալ աշխատողը զրկվում է լրավճար ստանալու իրավունքից` 3 տարի ժամկետով: Գիտահետազոտական գործունեության որոշ տեսակների համար ակադեմիայի աշխատողին վճարվող լրավճարի տարեկան առավելագույն չափը չի կարող գերազանցել 1 500 000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը: Իսկ ուսումնամեթոդական գործունեության որոշ տեսակների համար վճարվող լրավճարի տարեկան առավելագույն չափը չի կարող գերազանցել 600 000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամը: Ակադեմիայի աշխատողներին կարող է լրավճար տրամադրվել նաեւ ուսանողների հարցման արդյունքներով՝ յուրաքանչյուր տարվա դեկտեմբերին եւ հունիսին:

Հրապարակումը պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ