Եթե ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում սկսած 2009 թվականից մագիտստրոսի կրթական ծրագրով բոլոր մասնագիտությունների` «Կառավարում» (Ճգնաժամային կառավարում), «Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում» (Փրկարարական գործ), «Հոգեբանություն» (Աղետների հոգեբանություն), գծով ուսուցումը 2,5 տարի էր, ապա 2020-2021 ուսումնական տարվանից՝ երկու տարի:

Ըստ ՃԿՊԱ գիտական եւ ուսումնական աշխատանքների գծով պռոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկանդուխտ Ղարիբյանի, նման որոշումը պայմանավորված է երկու գործոնով: «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ ենթակետի համաձայն, մագիստրատուրայում ուսումը պետք է լինի առնվազն մեկ տարի: Եվ երկրորդ՝ հիշյալ մասնագիտություններով ակադեմիայում հիմնականում սովորում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ծառայողները:

Մագիստրոսի կրթական ծրագրով սովորողները մասնագիտական եւ հետազոտական պրակտիկաներն անցնում են արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան ստորաբաժանումներում՝ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա եւ ակադեմիայի «Լուսակերտ» գործնական պարապմունքների կենտրոն, փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ, Դավիթաշենի հատուկ հրշեջ ջոկատ:

 

Դիմորդը պետք է ներկայացնի հետեւյալ փաստաթղթերը.

. 3×4 սմ չափսի չորս լուսանկար

.Բարձրագույն կրթության դիպլոմը՝ բնօրինակը եւ պատճենը

. Անձնագիր՝ բնօրինակը եւ պատճենը

. Փաստաթուղթ զիվորական ծառայության հետ առնչության մասին՝ պատճենը

. Սոցքարտ՝ պատճենը

. 5000 դրամ

Դիմորդը կարող է փաստաթղթերը ներկայացնել ակադեմիա կամ ուղարկել առ-ցանց:

 

Մանրամասների համար զանգահարել՝  060 69-10-00/203

                                                                    060 69-10-00/208

                                                                    060 69-10-00/601