ԱԻՆ-ը շարունակում է ամենօրյա վարակազերծման գործընթացը հանրապետության մարզերում և Երևանում:

Ամենօրյա վարակազերծումներ են իրականացվում բժշկական կենտրոններում, ծննդատներում, պոլիկլինիկաներում, դեղատներում, բանկերում և վարկային կազմակերպություններում, շուկաներում, առևտրի կենտրոններում, սուպերմարկետներում և հանրային նշանակության այլ վայրերում։

Մայիսի 20-21-ը փրկարարները կատարել են 2266 վարակազերծում, որից 1555-ը՝ մարզերում, 711-ը՝ Երևանում։

Առավել մանրամասն՝ այստեղ