Մայիսի 26-հունիսի 24 ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում կանցկացվեն ամփոփիչ պետական ատեստավորման քննությունները: Այսօր ակադեմիայի ղեկավարությունը քննությունների հեռավար կազմակերպման վերջին շտկումներ էր անում:

Քննական հանձնաժողովը միաժամանակ առցանց կապ կհաստատի տաս ուսանողի հետ, ամեն ուսանող քննությունից մեկ օր առաջ հստակ կիմանա, թե երբ պետք է մտնի համակարգ: Մինչեւ քննությունների մեկնարկ՝ մայիսի 26, կճշտվի առցանց քննության համար տեխնիկական միջոցներ չունեցող ուսանողների թիվը: Վերջիններս քննություն հանձնելու համար կգան ակադեմիա, բայց հանձնաժողովի հետ կշփվեն առցանց՝ համակարգչային սենյակներից:

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ