ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավարության մշակած պլանի համաձայն,  ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետը կազմակերպում է մեկօրյա սեմինարներ եւ 2-5-օրյա դասընթացներ: Այս տարվա պլանի համաձայն  պետք է կազմակերպեր 85 դասընթաց՝ 2000 մարդու մասնակցությամբ: Սակայն Հայաստանում նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածման համաճարակով պայմանավորված մարտի կեսից վերապատրաստումները դադարեցվեցին, իսկ մինչ արտակարգ դրություն հայտարարելը կազմակերպվել է 19 դասընթաց, որոնց մասնակցել է մոտ 400 մարդ:

Մայիսի 21-ին ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետը կազմակերպեց վերապատրաստման առաջին հեռավար դասընթացը նախադպրոցական կրթական հաստատությունների տնօրենների համար: Մասնակցում էր 18 ունկնդիր: Ֆակուլտետի դասախոսները ներկայացրել են դասախոսություններ հետեւյալ թեմաներով. «Երեխաների անվտանգության մշակույթի ձեւավորման հարցերը», «Նախադպրոցական կրթական հաստատությունների համալիր անվտանգության հարցերը», «Տարհանում», «Նախադպրոցական կրթական հաստատությունների խնդիրներն ԱՌՆ բնագավառում», «Նախադպրոցական կրթական հաստատություններում աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված միջոցառումները», «Նոր կորոնավիրուսը եւ դրա կանխարգելումը»:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ