Տեղեկացրել ենք, որ մայիսի 26-հունիսի 24 ժամանակահատվածում  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում կկանցկացվեն ավարտական ատեստավորման քննությունները:

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով, ձեւավորվել է ՃԿՊԱ պետական ամփոփիչ ատեստավորման քննական հանձնաժողով, որի նախագահը ՀՀ ԱԻ փոխնախարար Արմեն Հարությունյանն է, տեղակալը՝ ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանը:

Հանձնաժողովում ընդգրկված են մասնագետներ ՃԿՊԱ-ից, այլ բուհերից, արտակարգ իրավիճակների նախարարության տարբեր ստորաբաժանումներից: