Ապրիլի 30-ից մայիսի 7-ը Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության շտապօգնության բրիգադները կատարել են 5 երթ՝ Ծաղկաձորից Արտաշատ եւ Վարդենիս քաղաքներ տեղափոխելով մեկուսացումն ավարտած կոնտակտավոր 17 փրկարար ծառայողի եւ 3 քաղաքացու։

911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն է տրվել 50 քաղաքացու։ Վարչության 5 բժիշկ եւ 6 բուժակ շարունակում են Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի» թեժ գծում իրենց հերթապահությունը։ 

Առավել մանրամասն՝ այստեղ