Հայաստանում հայտարարված արտակարգ դրության պայմաններում արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան անցել է հեռավար ուսուցման:

Դրվագներ ապրիլի 16-ի մի քանի դասերից:

ՃԿՊԱ բնական գիտությունների ամբիոնի դասախոս Անուշ Ջավահիրյանը  միջին մասնագիտական կրթական ծրագրի «Կառավարում արտակարգ իրավիճակներում» մասնագիտության առաջին կուրսի ուսանողներին ներկայացնում է դասախոսություն «Մենդելեեւի քիմիական տարրերի պարբերական համակարգը» թեմայով: Թեմայի շրջանակում ոսանողները լուծում են խնդիրներ եւ թեստեր:

ՃԿՊԱ բնական գիտությունների ամբիոնի դասախոս, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Սեդրակ Ներսեսյանը միջին մասնագիտական կրթական ծրագրի «Հրդեհային պաշտպանություն» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողներին է ներկայացնում «Ընդհանուր ջերմատեխնիկա» առարկայի դասախոսություն թերմոդինամիկայի երկրորդ օրենքը եւ Էնտրոպիայի փոփոխությունը պրոցեսներում թեմաներով:

ՃԿՊԱ բնական գիտությունների ամբիոնի դասախոս Զինաիդա Իսկանդարյանը «Հրդեհային պաշտպանություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանողներին է ներկայացնում թեմաներ «Ռուսաց լեզու» առարկայից։

Հ․Գ․ ՃԿՊԱ-ում հեռավար ուսուցման համակարգով անցկացվել են նաեւ այլ առարկաների դասեր։ Մասնավորաբար․

Հիդրոլոգիական վտանգավոր երեւույթներ, հայոց լեզու

Ընդհանուր էլեկտրատեխնիկա, վթարավերականգնողական աշխատանքների կազմակերպում, առաջին օգնություն

Ռուսաց լեզու, օպերացիոն համակարգեր, էլեկտրոնային թարգմանիչներ, ռեակտիվ շարժում

Առաջին բուժօգնություն, խնդիր բուրգի մասին, հաշվարկման համակարգեր, ջրի ֆիզիկական եւ քիմիական հատկությունները

Հայոց լեզու, տնտեսագիտության տեսություն, մասնագիտական անգլերեն

Ճարտարագիտական գրաֆիկա, տարհանման կազմակերպում, օպերատիվ արվեստի հիմունքներ

ԱԻ, ԲՊ եւ ՔՊ իրավական ակտեր, ատոմային էներգետիկա, տնտեսական գործունեության վերլուծություն

Մասնագիտական քիմիա, մասնագիտական անգլերեն, հատվածի բաժանում

Տարհանման կազմակերպում, հրշեջ տեխնիկա, արագաշարժությանը նպաստող վարժություններ

Դեսանտային պատրաստություն, քաղաքացիական պաշտպանության հիմունքներ, հրդեհային ավտոմատիկա, ՆԶՊ

Հակագազածխային պատրաստություն, ջրափրկարարական աշխատանքներ, հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգ, քաղաքացիական պաշտպանություն

Խոցելիություն, հրակայուն եւ հրդեհավտանգ նյութեր, Excel

Կապ եւ ազդարարում, փրկարարական թիմեր, օտար լեզու

Փրկարարական գործ, հայ ժողովրդի պատմություն

Անձի բարոյական մշակույթ, կենսաապահովման հիմունքներ, շինարարական նյութեր