Ռուսաստանի «Կենսագործունեության անվտանգության եւ բնապահապանական գիտությունների միջազգային ակադեմիան» արտակարգ իրավիճակների ակադեմիկոսի գիտական աստիճան է շնորհել Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի արտակարգ իրավիճակների եւ ճգնաժամային կառավարման ֆակուլտետի դեկան, աշխարհագրական գիտությունների թեկնածու, դոցենտ Գրիշա Մեխակի Գսպոյանին: Գրիշա Գսպոյանը ՃԿՊԱ-ում աշխատում է 2018 թվականից:

«Կենսագործունեության անվտանգության եւ բնապահապանական գիտությունների միջազգային ակադեմիան» հասարակական կազմակերպություն է, հիմնադրվել է 1993 թվականին Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաքում: Այսօր ավելի քան 100 մասնաճյուղ ունի Ռուսաստանում եւ Ռուսաստանի սահմաններից դուրս, նաեւ՝ Հայաստանում: Կազմակերպության նպատակն է՝ անվտանգություն յուրաքանչյուրի համար: Աշխատանքի ուղղությունները՝ աշխատանքի անվտանգություն, հրդեհների կանխարգելում եւ վերացում, շրջակա միջավայրի պաշտպանություն եւ այլն: «Կենսագործունեության անվտանգության եւ բնապահապանական գիտությունների միջազգային ակադեմիան» Միավորված ազգերի կազմակերպության հանրային տեղեկատվության դեպարտամենտի (The Department of Public Information՝ DPI) եւ Տնտեսական եւ սոցիալական խորհրդի (The Economic and Social Council՝ ECOSOC) ասոցացված անդամ է:

«Կենսագործունեության անվտանգության եւ բնապահապանական գիտությունների միջազգային ակադեմիայի» մագիստրոսի կոչում ունեն ՃԿՊԱ «Քաղաքացիական պաշտպանության» ամբիոնի դասախոսներ Անի Տերտերյանը, Ռուզաննա Ղարիբյանը, ՃԿՊԱ «Որակի ապահովման կենտրոնի» ավագ մեթոդիստ Հասմիկ Հարությունյանը, իսկ ՃԿՊԱ արտակարգ իրավիճակների եւ ճգնաժամային կառավարման ֆակուլտետի դեկանի տեղակալ Վահագն Կրբեկյանը եւ «Քաղաքացիական պաշտպանության» ամբիոնի դասախոս Արայիկ Գասպարյանը թղթակից անդամներ են: ՃԿՊԱ «Քաղաքացիական պաշտպանության» ամբիոնի դասախոս, երջանահիշատակ Յուրի Գյուրջյանը «Կենսագործունեության անվտանգության եւ բնապահապանական գիտությունների միջազգային ակադեմիայի» ակադեմիկոս էր: Վահագն Կրբեկյանը «Կենսագործունեության անվտանգության եւ բնապահապանական գիտությունների միջազգային ակադեմիայի» Հայաստանի մասնաճյուղի փոխնախագահն է: