Հայաստանում հայտարարված արտակարգ դրության պայմաններում արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան անցել է հեռավար ուսուցման:

Դրվագներ ապրիլի 8-ի մի քանի դասերից:

ՃԿՊԱ պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկանդուխտ Ղարիբյանը «Փրկարարական գործ» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողներին է ներկայացնում «Ընդհանուր էլեկտրատեխնիկա» թեմայով դասախոսություն:

ՃԿՊԱ քաղաքացիական պաշտպանության ամբիոնի դոցենտ, տեխնիկական գիտությունների թեկնածու Հասմիկ Պետրոսյանը «Քաղաքացիական պաշտպանություն» եւ «Փրկարարական գործ» մասնագիտությունների երրորդ կուրսերի ուսանողներին է ներկայացրել «Վթարավերականգնողական աշխատանքների կազմակերպում» թեմայով դասախոսություն։

ՃԿՊԱ փրկարարական ամբիոնի դասախոս Մերի Պետրոսյանը միջին մասնագիտական կրթական ծրագրի «Կառավարումն արտակարգ իրավիճակներում» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողներին է ներկայացրել «Առաջին օգնություն» թեմայով դասախոսություն:

ՃԿՊԱ փրկարարական ամբիոնի դասախոս Արմինե Պողոսյանը «Հրդեհային պաշտպանություն» եւ «Ճգնաժամային կառավարում» մասնագիտությունների երկրորդ կուրսերի ուսանողներին է ներկայացրել «Առաջին օգնություն» թեմայով դասախոսություն:

Հ․Գ․ ՃԿՊԱ-ում հեռավար ուսուցման համակարգով անցկացվել են նաեւ այլ առարկաների դասեր։ Մասնավորաբար․

Ռուսաց լեզու, օպերացիոն համակարգեր, էլեկտրոնային թարգմանիչներ, ռեակտիվ շարժում

Առաջին բուժօգնություն, խնդիր բուրգի մասին, հաշվարկման համակարգեր, ջրի ֆիզիկական եւ քիմիական հատկությունները

Հայոց լեզու, տնտեսագիտության տեսություն, մասնագիտական անգլերեն

Ճարտարագիտական գրաֆիկա, տարհանման կազմակերպում, օպերատիվ արվեստի հիմունքներ

ԱԻ, ԲՊ եւ ՔՊ իրավական ակտեր, ատոմային էներգետիկա, տնտեսական գործունեության վերլուծություն

Մասնագիտական քիմիա, մասնագիտական անգլերեն, հատվածի բաժանում

Տարհանման կազմակերպում, հրշեջ տեխնիկա, արագաշարժությանը նպաստող վարժություններ

Դեսանտային պատրաստություն, քաղաքացիական պաշտպանության հիմունքներ, հրդեհային ավտոմատիկա, ՆԶՊ

Հակագազածխային պատրաստություն, ջրափրկարարական աշխատանքներ, հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգ, քաղաքացիական պաշտպանություն

Խոցելիություն, հրակայուն եւ հրդեհավտանգ նյութեր, Excel

Կապ եւ ազդարարում, փրկարարական թիմեր, օտար լեզու

Փրկարարական գործ, հայ ժողովրդի պատմություն

Անձի բարոյական մշակույթ, կենսաապահովման հիմունքներ, շինարարական նյութեր