Հայաստանում հայտարարված արտակարգ դրության պայմաններում արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան անցել է հեռավար ուսուցման:

Դրվագներ ՃԿՊԱ Ստեփանավանի միջին մասնագիտական կրթական ծրագրի մի շարք դասախոսություններից։

ՃԿՊԱ դասախոս Մեսրոպ Հովհաննիսյանը  միջին մասնագիտական կրթական ծրագրի երրորդ կուրսի ուսանողներին ներկայացրել է «Առաջին բուժօգնություն» թեմայով դասախոսություն։

ՃԿՊԱ  Կարեն Սարուխանյանն առաջին կուրսի ուսանողներին ներկայացրել է «Բուրգ․ խնդիր բուրգի մասին» թեմայով դասախոսություն։

ՃԿՊԱ դասախոս Անժելա Բադալյանն առաջին եւ երկրորդ կուրսի ուսանողներին ներկայացրել է «Հաշվարկման համակարգեր․ անցում երկուական համակարգից տասական համակարգի», «Word տեքսային խմբագրիչ, բովանդակության կազմում եւ հիպերհղումներ» թեմաներով դասախոսություններ։

ՃԿՊԱ դասախոս Նաիրա Մուրադյանն առաջին կուրսեցիներին ներկայացրել է «Ջուրը որպես լուծիչ, ջրի ֆիզիկական եւ քիմիական հատկությունները, ջրի կոշտությունը եւ վերացման եղանակները» թեմայով դասախոսություն։

Հ․Գ․ ՃԿՊԱ-ում հեռավար ուսուցման համակարգով անցկացվել են նաեւ այլ առարկաների դասեր։ Մասնավորաբար․

Հայոց լեզու, տնտեսագիտության տեսություն, մասնագիտական անգլերեն

Ճարտարագիտական գրաֆիկա, տարհանման կազմակերպում, օպերատիվ արվեստի հիմունքներ

ԱԻ, ԲՊ եւ ՔՊ իրավական ակտեր, ատոմային էներգետիկա, տնտեսական գործունեության վերլուծություն

Մասնագիտական քիմիա, մասնագիտական անգլերեն, հատվածի բաժանում

Տարհանման կազմակերպում, հրշեջ տեխնիկա, արագաշարժությանը նպաստող վարժություններ

Դեսանտային պատրաստություն, քաղաքացիական պաշտպանության հիմունքներ, հրդեհային ավտոմատիկա, ՆԶՊ

Հակագազածխային պատրաստություն, ջրափրկարարական աշխատանքներ, հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգ, քաղաքացիական պաշտպանություն

Խոցելիություն, հրակայուն եւ հրդեհավտանգ նյութեր, Excel

Կապ եւ ազդարարում, փրկարարական թիմեր, օտար լեզու

Փրկարարական գործ, հայ ժողովրդի պատմություն

Անձի բարոյական մշակույթ, կենսաապահովման հիմունքներ, շինարարական նյութեր