Հայաստանում հայտարարված արտակարգ դրության պայմաններում արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան անցել է հեռավար ուսուցման:

Դրվագներ ապրիլի երեքի մի քանի դասերից:

ՃԿՊԱ բնական գիտությունների ամբիոնի դասախոս Մարինե Կարապետյանը միջին մասնագիտական կրթական ծրագրի «Հրդեհային պաշտպանություն» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողների հետ հայոց լեզվի դաս է անցկացնում:

ՃԿՊԱ բնական գիտությունների ամբիոնի անգլերեն լեզվի դասախոս Անահիտ Սահակյանը «Մասնագիտական անգլերեն» դաս է անցկացնում միջին մասնագիտական կրթական ծրագրի «Հրդեհային պաշտպանություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանողների հետ:

ՃԿՊԱ  բնական գիտությունների ամբիոնի դասախոս Աստղիկ Հովհաննիսյանը «Քաղաքացիական պաշտպանություն» եւ «Հրդեհային պաշտպանություն» մասնագիտությունների առաջին կուրսերի ուսանողների հետ «Մասնագիտական անգլերեն» դաս է անցկացնում:

ՃԿՊԱ ճգնաժամային կառավարման ամբիոնի դասախոս Կարինե Ղալթաղչյան միջին մանագիտական կրթական ծրագրի «Կառավարումն արտակարգ իրավիճակներում» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողներին է ներկայացնում տնտեսագիտության տեսության թեմայով դասախոսություն:

Հ․Գ․ ՃԿՊԱ-ում հեռավար ուսուցման համակարգով անցկացվել են նաեւ այլ առարկաների դասեր։ Մասնավորաբար․

Ճարտարագիտական գրաֆիկա, տարհանման կազմակերպում, օպերատիվ արվեստի հիմունքներ

ԱԻ, ԲՊ եւ ՔՊ իրավական ակտեր, ատոմային էներգետիկա, տնտեսական գործունեության վերլուծություն

Մասնագիտական քիմիա, մասնագիտական անգլերեն, հատվածի բաժանում

Տարհանման կազմակերպում, հրշեջ տեխնիկա, արագաշարժությանը նպաստող վարժություններ

Դեսանտային պատրաստություն, քաղաքացիական պաշտպանության հիմունքներ, հրդեհային ավտոմատիկա, ՆԶՊ

Հակագազածխային պատրաստություն, ջրափրկարարական աշխատանքներ, հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգ, քաղաքացիական պաշտպանություն

Խոցելիություն, հրակայուն եւ հրդեհավտանգ նյութեր, Excel

Կապ եւ ազդարարում, փրկարարական թիմեր, օտար լեզու

Փրկարարական գործ, հայ ժողովրդի պատմություն

Անձի բարոյական մշակույթ, կենսաապահովման հիմունքներ, շինարարական նյութեր