Հայաստանում հայտարարված արտակարգ դրության պայմաններում արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան անցել է հեռավար ուսուցման:

Դրվագներ մարտի 27-ի մի քանի դասերից:

ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետի հակահրդեհային պատրաստության ցիկլի պետ, փրկարարական ամբիոնի դասախոս, փ/ծ փոխգնդապետ Հարություն Ղազարյանը «Հրդեհային պաշտպանություն» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողներին է ներկայացրել «Հրդեհային պրոֆիլակտիկան շինարարությունում եւ օբյեկտներում», «Կապը հակահրդեհային ծառայությունում» առարկաների, իսկ նույն մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողներին՝ «Հակագազածխային պատրաստություն» առարկայի դասախոսություններ:

ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետի ընդհանուր ֆիզիկական պատրաստության ցիկլի պետ, փրկարարական ամբիոնի դասախոս, փ/ծ փոխգնդապետ Հայկ Ղազարյանը «Քաղաքացիական պաշտպանություն» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողներին է ներկայացրել «Փրկարարական գործ-2» առարկայի «Ջրափրկարարական աշխատանքների կազմակերպում եւ իրականացում» թեմայով դասախոսություն, իսկ «Փրկարարական գործ» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողներին «Լեռնափրկարարական պատրաստություն» առարկայի ծրագրով նախատեսված «Լեռնափրկարարական աշխատանքների իրականացումը տարբեր լեռնային տարածքներում» դասախոսություն։

ՃԿՊԱ դասախոս, փ/ծ գնդապետ Հովհաննես Խաչատրյանը «Փրկարարական գործ» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողներին է ներկայացրել  «Արտադրական օբյեկտի հրդեհաշիջման ինքնաշխատ  համակարգը» թեմայով դասախոսություն։

ՃԿՊԱ դասախոս Արայիկ Գասպարյանը «Քաղաքացիական պաշտպանություն» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողներին է ներկայացրել «Տնտեսության օբյեկտի ՔՊ կազմակերպումը» թեմայով դասախոսություն։

Հ․Գ․ ՃԿՊԱ-ում հեռավար ուսուցման համակարգով անցկացվել են նաեւ այլ առարկաների դասեր։ Մասնավորաբար․

Խոցելիություն, հրակայուն եւ հրդեհավտանգ նյութեր, Excel

Կապ եւ ազդարարում, փրկարարական թիմեր, օտար լեզու

Փրկարարական գործ, հայ ժողովրդի պատմություն

Անձի բարոյական մշակույթ, կենսաապահովման հիմունքներ, շինարարական նյութեր